ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաչե Գաբրիելյանը խոսել է նոր կառավարության գործունեության մասին

21.06.2018 16:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վաչե Գաբրիելյանը խոսել է նոր կառավարության գործունեության մասին

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը բարձր է գնահատել է Հայաստանի նոր իշխանության նախաձեռնությունը և ոգևորությունը:

Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

«Նրանց նախաձեռնությունը և ոգևորությունը ինձ դուր են գալիս` կա եռանդ: Կառավարությանը պետք է ժամանակ, որովհետև երկու ամիսը չափազանց քիչ է , որպեսզի մենք կարողանանք դատողություններ անել արդյունքների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախկին նախարարը։  

Նա նշեց, որ նախկին կառավարության կողմից մշակվել է բազմաթիվ ծրագրեր, որոնք կարելի է շարունակել:

Հարցին, թե եղե՞լ են, արդյոք, նոր կառավարության կազմում աշխատելու վերաբերյալ առաջարկներ, Գաբրիելյանը պատասխանեց, որ քննարկումներ եղել են, սակայն ներկայումս նպատակահարմար չի գտնում աշխատել: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА