ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վենեսուելայի նախագահը երկրում նվազագույն աշխատավարձը կրկին բարձրացրել է

21.06.2018 15:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վենեսուելայի նախագահը երկրում նվազագույն աշխատավարձը կրկին բարձրացրել է

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում նվազագույն աշխատավարձը կրկին բարձրացրել է՝ այն հիմա կազմում է 3 մլն բոլիվար, իսկ հաշվի առնելով նվազագույն պարենային զամբյուղի ձեռքբերման պարտադիր վճարումները՝ 5,2 մլն, փոխանցում է РИА Новости-ն:

Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել Սև ծովի երկնքում՝ ռուսական ինքնաթիռների պատճառով

«Այսօրվանից աշխատողների նվազագույն եկամուտը կլինի 5 մլն 196 հազար բոլիվար: Ընդհանուր աճը՝ 103 տոկոս», - Մադուրոյի խոսքերը մեջբերում է AVN-ը:

Վենեսուելայում վերջին անգամ աշխատավարձը բարձրացրել էին ապրիլի վերջին, սակայն հիպերինֆլյացիայի ֆոնին այս աճը բնակչության գնողունակության վրա չի անդրադառնում: Այսպես՝ չորեքշաբթի դոլարի փոխարժեքը «սև» շուկայում կազմել է 2,8 մլն բոլիվար, ինչը նշանակում է, որ նվազագույն 5,2 մլն բոլիվար աշխատավարձը կազմում է ընդամենը 1,85 դոլար:

Վենեսուելայում իրավիճակը ծանր բնույթ է ստացել ապրանքների դեֆիցիտի, սրընթաց ինֆլյացիայի և պետության եկամուտների անկման հետևանքով, ինչը պայմանավորված է նավթի գների նվազմամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА