ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յանս»-ի սեփականատիրոջ բնակարանից ու ռեստորանից հազարավոր եվրոներ, միլիոնավոր դրամ-դոլարներ են հայտնաբերվել

21.06.2018 15:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
«Յանս»-ի սեփականատիրոջ բնակարանից ու ռեստորանից հազարավոր եվրոներ, միլիոնավոր դրամ-դոլարներ են հայտնաբերվել

«Յանս» ռեստորանում և դրա սեփականատիրոջ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 1 մլն 100 հազար 400 դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ, Aysor.am-ի հարցին ի պատասխան, ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«Հայտնաբերված գումարն ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի գումարի ծագումը», - ասաց նա։

Ավելի վաղ Aysor.am-ը վկայակոչելով ՔԿ լրատվական ծառայության հաղորդագրությունը, գրել էր, որ ՔԿ վարույթում հարուցված քրեական գործը վերաբերում է ֆինանսական չարաշահումներին, որոնք ի հայտ են եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարված ներքին ստուգումների արդյունքում։

Նախնական տվյալներով՝ համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ.-ի հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս. Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով «Սելենա» ընկերության «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում գործող ակումբի, բացօթյա սրճարանի գործունեությանն առնչվող և դրա իրական ծավալներն արտացոլող հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ տվյալներ պարունակող համակարգչային և տեխնիկական այլ սարքերն ու սարքավորումները, էլեկտրոնային կրիչները հայտնաբերելու նպատակով 2018թ. հունիսի 20-ին, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում:

Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ, հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար։

Նկատենք, որ «Յանս» ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչիկ Ղազարյանին, սակայն ձևակերպված է նրա կնոջ անունով։

Դատախազությունն արձագանքում է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА