ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որևէ կոմպրոմիս չի կայացել. Վարչապետի խոսնակը՝ Նաիրա Զոհրաբյանին

21.06.2018 15:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որևէ կոմպրոմիս չի կայացել. Վարչապետի խոսնակը՝ Նաիրա Զոհրաբյանին

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը անդրադարձել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի երեկ արած հայտարարությանը, թե «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններին իրենք կողմ են, քանի որ կառավարության հետ կայացել է կոմպրոմիս։

Մանսավորապես, «Արմենպրեսը» վարչապետի խոսնակից հետաքրքրվել է, թե վերջին օրերին Ազգային ժողովում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ: Բայցևայնպես փոփոխությունների նախագիծն ընդունվեց, ինչպես ասվեց, քննարկումների և կոմպրոմիսի միջոցով: Կպարզաբանեի՞ք, թե ինչ կոմպրոմիսների մասին է խոսքը:

Ի պատասխան, Եղոյանն ասել է. «Տվյալ օրենսդրական փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որևէ փոփոխություն չի կրել և օրենքը ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայնդեպս կառավարությունը որևէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետև նման կոմպրոմիսի կարիք չի տեսել»:

Հիշեցնենք, որ երեկ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախագծի հետ կապված քննարկումներ եղել են և իրենց մտահոգությունները հանված են նախագծից։

Փոխվարչապետի խորհրդականը մի քանի տարի հաշվառված է եղել նարկոդիսպանսերում

«Կոմպրոմիսը գտնված է, և «Ծառուկյան» դաշինքը քվեարկում է կողմ», - ասել էր Զոհրաբյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА