ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ քրօրենսգրքի մի շարք հոդվածներով դատապարտված քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության չեն գնա

21.06.2018 12:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ քրօրենսգրքի մի շարք հոդվածներով դատապարտված քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության չեն գնա

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 77 կողմ, դեմ 1 և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 

Չկարևորելով Ռ, Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկությունը` պաշտոնական հաղորդագրություն չենք տարածել

 

Օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի դրույթների վերանայման անհրաժեշտությամբ: Սահմանվում են բարձրագույն սպայական կոչումների շնորհման և բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի նշանակման և ազատման, բարձրագույն զինվորական կոչումների շնորհման գործընթացի հետ կապված հարաբերությունները, վերանայվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացում մարզային և հանրապետական զորակոչային, ինչպես նաև մանդատային հանձնաժողովների կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները:

 

Հստակեցվում են քաղաքացու ընտանեկան պայմանների շրջանակներում ծնողների հաշմանդամության արդյունքում աշխատունակության սահմանափակման աստիճանին, ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը երկարաձգելու հնարավորությանն առնչվող դրույթները: Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված քաղաքացիները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА