o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. Օրինագծերը քննարկվում են 2-րդ ընթերցմամբ (ուղիղ)

21.06.2018 11:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. Օրինագծերը քննարկվում են 2-րդ ընթերցմամբ (ուղիղ)

Հայաստանի ԱԺ-ում այսօր՝ հունիսի 21-ին շարունակում է իր աշխատանքը: Նախօրեին խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց օրակարգում ընդգրկված 7 հարցերից 6-ը: Այսօր տեղի կունենան այդ օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունները:

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը. քննարկվում է դատախազի բացարկի հարցը

Նշենք, որ օրակարգում են մասնավորապես, աղմուկ հանած երկու օրինագծեր. Խոսքը «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի մասին է:

Նշենք, որ «Բարեգործության մասին» օրենքի փոփոխություններին կտրուկ դեմ էր արտահայտվել «Ծառուկյան» խմբակցությունը: Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է, որ եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։ Հատկանշական է սակայն, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկեց օրինագծին՝ նշելով, որ իրենց մտահոգությունները փարատված են:

Ինչ վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, այն նախատեսում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: բացի այդ, եթե նախկինում նախատեսված էր, որ աշխատող քաղաքացին կուտակային հիմնադրամին փոխանցում է իր աշխատավարձի 5 տոկոսը, իսկ պետությունը փոխանցում է եւս 5 տոկոս, ապա նոր նախագծով նախատեսվում է, որ քաղաքացին կփոխանցի 2,5 տոկոս, իսկ պետությունը՝ 7,5 տոկոս:

Այս դեպքում եւս, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները, թեեւ ժամանակին դեմ էին, սակայն երեկ կողմ քվեարկեցին օրինագծին:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА