o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ են հուշում Մանվել Գրիգորյանի քրգործի փաստերն ու հակափաստարկները

20.06.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
Ինչ են հուշում Մանվել Գրիգորյանի քրգործի փաստերն ու հակափաստարկները

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը տվել է համապատասխան ցուցմունքներ, որով հայտնել է, որ որեւէ առնչություն չունի ԱԱԾ-ի տեսանյութում հայտնված ապրանքների հետ, եւ նրա համար զարմանալի է նշված ապրանքներն իր սեփականության իրավունքով տարածքում հայտնաբերվելը: Նրա պաշտպանության համար ներգարվվել են չորս փաստաբան` Կարեն Քամալյանը, Արսեն Մկրտչյանը, Արայիկ Ալվանդյանը եւ Գուրգեն Գրիգորյանը: Դե իսկ մեղադրող քաղաքական գործիչների պակաս ամենեւին էլ չի զգացվում, հատկապես նրանք, ովքեր հուզական այս ֆոնին պետք է դիվիդենտներ քաղեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: Հարուցված քրեական գործի վերաբերյալ «Իրավունքը» պարզեց թե՛ փաստաբանների կարծիքը, թե՛ քաղաքական գործիչների:

Ժողովուրդը շատ կարճ ժամանակում կբացահայտի Ryanair-ի բոլոր կեղծիքները. Սարգիս Սիմոնյան

«ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ԱՌԿԱ ՏԱՐԱԾՔ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱԶՎԱԴԵՊ»

Մանվել Գրիգորյանի փաստաբաններից ԿԱՐԵՆ ՔԱՄԱԼՅԱՆԸ նշեց, որ ԵԿՄ նախագահն իր ցուցմունքներում ասել է, որ նշված տարածք այցելում է հազվադեպ` տարին երկու-երեք անգամ. «Ինչ վերաբերում է կոնկրետ այն տարածքում, որտեղից հայտնաբերվել են նշված ապրանքները, այդ բանալիներն ընդհանրապես իր մոտ չեն եղել: Հարգելով նախաքննության գաղտնիությունը` շատ մանրամասներ կան, որոնք հիմա չենք ուզում հրապարակել»: Փաստաբանը նաեւ հավելեց, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով. «Վիրահատվել է արտասահմանում` թոքի քաղցկեղ ախտորոշմամբ, շաքարային դիաբետ հիվանդությամբ: Ունի ինսուլինային կախվածություն եւ երեկ` հարցաքննությունից անմիջապես հետո, ստացել է համապատասխան բժշկական օգնություն: Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչպիսի նախադեպ ունեցանք Հաց բերողի հետ կապված»: Կ. Քամալյանը շեշտեց, որ իր պաշտպանյալն ունի նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք. «Ըստ նրա բժշկական տեղեկանքների, որոնք այժմ մենք ունենք, նա պետք է ստանար բժշկական համապատասխան օգնություն եւ համապատասխան հետազոտություն` քիմիաթերապիայի հետ կապված, որը պարբերաբար նա ստանում է»:

«ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԵՏՔ Է ՏԱ»

Մարդասիրության եւ եվրոպական արժեքներ կրող ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ էլ այս հարցում հանկարծ մոռացավ դրա մասին: «Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի` իր պատիվը վերականգնելու, եթե տղամարդկություն ու քաջություն ունենա, կարծում եմ` հասկացաք ինչի մասին է: Այն, ինչ Ազգային ժողովում ներկայացրեց գլխավոր դատախազը, 1 կամ 2 օրվա հանցագործություն չէ, սա երկար տարիների ամենաթողության արդյունք է: Մանվել Գրիգորյանը պատասխան պիտի տա առաջին հերթին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողներին, որովհետեւ այն զինվորները, որոնք փամփուշտ չունեին այդ օրերին կրակելու, դրա մեղավորությունը, այսպես կոչված, Արցախի հերոսինն է»: 

«ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՄԱՐԴԻԿ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ»

Իհարկե, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի խոսքերը բավական հուզիչ էին, սակայն ի հակադրություն դրա, Մ. Գրիգորյանի փաստաբաններից ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ այս փաստ ներկայացրեց` մասնավորապես նշելով. «Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանի ձերբակալության համար քվեարկում են այն պատգամավորները, որոնք նմանատիպ հոդվածով երաշխավորություններ են տվել, որպեսզի այլ անձինք ազատ արձակվեն: Այսինքն` զուտ իրավական ձեւակերպման մեջ մարդը կասկածվում է մի արարքի մեջ, որ այդ նույն հոդվածի կասկածանքով մարդիկ ազատ են արձակվել  քվեարկող պատգամավորների ստորագրությամբ եւ երաշխավորությամբ»: Ճշտող հարցին, թե ո՞ւմ ազատ արձակման մասին է խոսքը, փաստաբանը տվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Սամվել Բաբայանի անունները, որոնք ազատ են արձակվել հենց «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» պատգամավորների ստորագրությամբ:

Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել. Politik.am

«ՄԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԻՐ ԱՆՈՒՆԸ»

Ի դեպ, քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի կալանքը փոխելու միջնորդությամբ երաշխավորագիր ստորագրած ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ գտնում է, որ եթե Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերեին միայն ապօրինի զենք, ինքը նրան այլ կերպ կվերաբերվեր. «Շատ ծանր եմ տանում այս փաստը, որ բանակի գեներալը մեղադրվում է զինվորի բաժին սնունդը յուրացնելու մեջ: Արարքներ կան, որ աններելի են: Միշտ ասել եմ` բոլոր ժամանակներում մարդն իր արածի համար պատասխանատու է, գնահատական կտա ժամանակը եւ ժողովուրդը: Ահա եկավ ժամանակը: Մարդն ինչ անում է, իրեն է անում: Մանվել Գրիգորյանին մենք հնարավորություն ենք տալիս դատարանում վերականգնել իր անունը, բայց ես չեմ պատկերացնում, թե ինչ փաստարկներ կարող է նա ներկայացնել, որ դատարանն իրեն արդարացնի, ինչպես ասում են` «ֆակտ նա լիցո»», - շեշտեց Ս. Միքայելյանը եւ հավելեց. «Գեներալ մարդը ո՞նց կարող էր նման բան անել: Այս ամենին գնահատական չի լինում տալ, դա անգնահատելի է... Գնահատականը տվեց ժողովուրդը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА