o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.06.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր ընթերցողը թերեւս չի մոռացել, թե ինչպես Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ այլեւս ոչ ոք Բաղրամյան 26 ճամպրուկով փող չի բերի, գնահատել էր զուտ քաղաքական: Եվ ահա, անձամբ գլխավոր դատախազ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ, հարցին թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ժամանակին հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ բենզին չի եղել մեքենաներում, ինչո՞ւ դա հիմք չդարձավ բացահայտումների համար, պատասխանեց. «Եթե բարձրաստիճան պաշտոնյաներն անում են հայտարարություններ, պարտադիր չէ, որ բոլոր դեպքերում դրանց հետեւեն իրավական գործընթացներ: Այդ անձինք ունեն նաեւ իրավապահներին հանձնարարություններ տալու լիազորություններ: Պետք է տարանջատենք քաղաքական գնահատականները իրավականներից»: Զարմանալի է, այսինքն` պարոն Դավթյանը պետք է սպասի հանձնարարականի՞ն, որպեսզի երկրի ղեկավարի կամ երկրորդ դեմքի ելույթում հանցագործության մասին հնչած կոնկրետ հայտարարությունով սկսի գործել:

ԶԱՐՄԱՆՔ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններ օրինագծի ընդունմամբ կառավարությունը ձեռքերը լվանո՞ւմ է, թե դեռ հնարավորություններ կան այս համակարգի բարելավման ուղղությամբ ինչ-որ բան անել»,- ի՞նչ եք կարծում, ո՞վ էր այդ հարցն ուղղել կառավարության դիրքորոշումը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: ՀՀԿ խմբակցության որեւէ պատգամավո՞ր, կամ ծայրահեղ դեպքում` Ծառուկյա՞ն խմբակցության ներկայացուցիչը: Ո՛չ, ինչքան էլ զարմանալի լինի, դա  Նիկոլ Փաշինյանի հարազատ թիմակից ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ է: Երեւի թե, այդ պարոնը իրեն միամիտ լոռեցու տեղ է դրել, որպեսզի շարունակի իրեն պահել ընդդիմադիրի պես եւ «մոռանա», որ իշխանական պատգամավոր է: Դե ինչ, միամիտները վերջերս շատացել են:

Իրեն միամիտի տեղ դրեց եւ պաշտպանության նախկին նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ: Քանի որ ԱԱԾ բացահայտումը առնչվում է 2016-ի գարնանը, ապա նրան, բնականաբար, հարց է ուղղվել, թե ինչպես է բանակի համար նախատեսված սնունդն ու հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ: Եվ ահա պարոն Օհանյանը արեց հետեւյալ ապշեցուցիչ հայտարարությունը. «Առաջին հերթին բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, եւ օգնությունները համապատասխան ուղղությամբ բաշխումներ է իրականացրել: Դա պետք է ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից»: Դե, միանգամայն բնական է, որ այդ պատասխանից Արցախում հիմա կատաղել են...

«Ո՞ւր էիք Դուք, ո՞ւր էր մեր իրավապահ համակարգը, երբ նա գողանում էր զինվորի հացը, երբ տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ` պատանդ վերցնելով ողջ Էջմիածինը, երբ Մանվել Գրիգորյանի շակալները սատկացնում էին բոլոր նրանց, որոնք համարձակություն կունենային կանգնել Մանվել Գրիգորյանի շարասյան ճանապարհին: Ե՞րբ իմացաք, որ նա կատարել է այդ բոլոր հանցագործությունները»,- հարգելի ընթերցող, ո՞վ հարցն այդպիսի բառապաշարով ուղղած կլինի գլխավոր դատախազին: Պատկերացրեք, որ դա ինչքան էլ զարմանալի լինի, ոչ թե ֆեյսբուքյան ինչ-որ օգտատեր է, այլ` պատգամավոր, ավելին` ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ է: Ինչքան էլ զարմանալի լինի, եվրաինտեգրման հետ առնչվելը այդպես էլ չմաքրեց տիկնոջ բառապաշարը, եւ Գագիկ Ծառուկյանը իր կադրերը լավ իմանալով էր ժամանակին ասել` «Նառա, դու սուս»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА