o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՆՎԵԼԸ` ՊԱՐԶ Է, ԻՍԿ ԵԿՄ-ԻՆ Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

20.06.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԱՆՎԵԼԸ` ՊԱՐԶ Է, ԻՍԿ ԵԿՄ-ԻՆ Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Ինչպես եւ սպասվում էր, երեկ ՀՀ ԱԺ-ն համաձայնություն տվեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշմանը: Հայտնի խոսք կա՝ «Եզը ընկավ, դանակավորը կշատանա»: «Ընկած եզի» տրամաբանությամբ էլ՝ մարդ չմնաց, որ չհայհոյեր պահածոյագող ¥չմոռանանք անմեղության կանխավարկածը) Մանվելին:

Ամերիկայում փոխվել է Հայաստանի հանդեպ վերաբերմունքը. «Ամերիկայի Ձայն»

 

ԵՎ ՆՈ՞Ր ԻՄԱՑԱՆ, ԹԵ ՈՎ Է ՄԱՆՎԵԼԸ

Հայհոյողների թվում պակաս աչքի չընկան նաեւ Գրիգորյանի ամենամերձավորները: Եվ այստեղ է, որ չենք կարող հռետորական հարց չհնչեցնել. եթե նրա մերձավորներն այդքան «ապշել» էին պահածոյագողության մեղադրանքից, բայց մի՞թե մինչ այս չէին լսել, թե շարքային մահկանացուները նրա հասցեին տարիներով ինչ մեղադրանքներ են հնչեցրել՝ բանակային ծառայության ժամանակ արյունոտ ձեռքերի, Ղափանի բրիգադն ու Գորիսի կորպուսը ղեկավարելու տարիներին նույն զինվորների ստրկական աշխատանքով, բանակային ավտոմեքենաներով եւ բանակային վառելիքով Ջաբրայիլ-Հորադիզի հատվածից խաղողի հսկայական բերք բերելու, ո՞ր մեկը հիշես: Մի՞թե պահածոյագողության համար պետք է Մանվելը դատվեր կամ՝ միայն պահածոյագողության...

Սակայն խնդիրը միայն Մանվելի դատվելու հարցը չէ: Այս քր.գործը միանգամից առաջին պլան է բերում շատ ավելի կարեւոր մեկ այլ հարց. հիմա, երբ օրակարգից դուրս է գալիս Վազգեն Սարգսյանի մահվանից ի վեր ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցրած Մ.Գրիգորյանը (4.12.1999-ից), ի՞նչ է լինելու այդ կառույցի հետ: Սկսենք պատմությունից: ԵԿՄ-ն հիմնադրվել է դեռ 1993թ. կեսերին՝ Վազգեն Սարգսյանի կողմից: Սակայն ազատամարտիկներից շատերը չհամաձայնեցին՝ ԵԿՄ-ն դիտարկելով նույն ժամանակահատվածում ակտիվ հեղինակազրկման փուլ մտած ՀՀՇ լիդերների պրոյեկտ՝ արցախյան պատերազմի հետ մեկտեղ, նաեւ ներհայաստանյան քաղաքական հարթակում որպես հավելյալ ուժային լծակ կիրառելու համար: Եվ դա հաստատում է նաեւ փաստը, որ ԵԿՄ-ն այդ ֆունկցիան կատարեց ինչպես 1996թ. նախագահական խայտառակ ընտրությունների փուլում, ապա՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականի գորընթացում եւ դրան հաջորդած նախագահական եւ ԱԺ ընտրություններում: Հոկտեմբերի 27-ից հետո, ինչպես նշեցինք, ԵԿՄ-ն ղեկավարեց Մ.Գրիգորյանը: Ի դեպ, այդ մասին երեկ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եավ ԵԼՔ-ական Արամ Սարգսյանը՝ Վ.Սարգսյանի եղբայրը, թե՝ Մանվելին «բերեց Քոչարյանը եւ տվեց գեներալ-լեյտենանտի կոչում»: Իհարկե ասել, թե այդ օրերին՝ հոկտեմբերի 27-ից հազիվ 1 ամիս անց Քոչարյանն ուներ դեռ փաստացի իշխանություն հանդիսացող ԵԿՄ նախագահ նշանակելու ռեալ հնարավորություն, սխալ կլիներ: Սակայն փաստն այն է, որ Քոչարյանի ներքին դիրքերն ամրապնդվեցին հենց այն պահին, երբ Մ.Գրիգորյանը, որպես ԵԿՄ առաջնորդ եւ ՊՆ փոխնախարար, սկսեց նրան աջակցել: Ճիշտ է, դրանից հետո ԵԿՄ-ն, որպես քաղաքական միավոր, աստիճանաբար իր երբեմնի զորությունը կորցրեց՝ ստանալով ներկայիս տեսքը, բայց նաեւ մեկ այլ փաստացի դերակատարում ստացավ: Ազատամարտի երբեմնի անգամ ամենահզոր կամավորական ստորաբաժանումները, ի տարբերություն ԵԿՄ-ի, պատերազմից հետո աստիճանաբար կորցրին իրենց երբեմնի բուն իմաստը, շատերը այլեւս գոյություն չունեն, շատերն էլ գործում են փոքրիկ հկ-ների կարգավիճակով: Եվ անցած տարիներին, ի տարբերություն ԵԿՄ-ի, կտրված լինելով պետական ֆինանսավորումից, անգամ իրենց զոհված եւ վիրավոր ընկերների ընտանիքներին օժանդակելու հնարավորություն գրեթե չունեին: Եվ պատահական չէր, որ ազատամարտի մասնակիցների մի ստվար զանգված հոսեց դեպի ԵԿՄ՝ տարաբնույթ անձնական խնդիրներին գոնե մասամբ լուծում տալու համար: Գումարած դրան, տարիներ ի վեր ԵԿՄ-ում գործող մանկապատանեկան տարաբնույթ ծրագրերը դեպի այդ կառույց տարան նաեւ երիտասարդությանը: Պաշտոնական տվյալներով, ներկայումս ԵԿՄ-ն ունի 60 000 հազարի կարգի անդամներ, եւ եթե այն անգամ կրկնակի ուռճացված է, էլի տպավորիչ թիվ ենք ստանում: Միաժամանակ, այս ժամանակահատվածում ԵԿՄ տարբեր միավորներ մասնակցել են մարտական հերթափոխերին, նաեւ՝ լավ թե վատ՝ անցել մարտական պատրաստություն: Այսինքն, ինչքան էլ որ ԵԿՄ-ն ՀԿ է հանդիսանում, թաթախված է եղել ներքին քաղաքական ինտրիգների մեջ, մեկ է՝ այսօր հանդիսանում է այն փաստացի միակ կառույցը, որը պատերազմի պարագայում ի զորու է արագորեն որոշակի պատրաստվածություն ունեցող եւ համախմբված օժանդակություն տրամադրել սահմանին: Իհարկե, միգուցե այդ ֆունկցիան էլ ավելի ծավալուն լիներ, կարողանար ընդգրկել պատերազմով անցած ողջ կամավորական կազմը, եթե անցած երկու տասնամյակներին ԵԿՄ-ն ղեկավարեր այլ անձ: Մյուս կողմից, ռեզերվային զորակոչը պետության ֆունկցիաներից է, եւ կարելի է նաեւ նման օժանդակության ֆունկցիա ԵԿՄ-ից չսպասել: Սակայն 2016թ. փորձը ցույց տվեց, որ ԵԿՄ-ն իր այդ ֆունկցիան փաստացի կատարեց, իսկ ռեզերվի զորակոչի պետական ֆունկցիան անտեսանելի էր, եւ դժվար է ասել՝ այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵ՞ՏՔ Է «ԱԿՏԻՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐ»

Ամեն դեպքում այն, որ ՊՆ-ն ունեցել է ԵԿՄ-ի կարիքը, ակնարկում է նաեւ երեկվա քննարկման ժամանակ գլխավոր դատախազի ներկայացրած այս տեղեկատվությունը. «ՊՆ մեր գործընկերներին հաջողվեց հրատապ հաշվարկով մեզ ներկայացնել, որ միայն 2016-2018թթ. ընթացքում բանակի կողմից շուրջ 190 միլիոն դրամ արժողությամբ համապատասխան սննդամթերք կամ այլ պարագաներ են տրամադրվել «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությանը»: Իսկ ավելի վաղ ՊՆ-ն էր հաստատել, որ, այո, ԵԿՄ-ին սնունդ եւ այլ պարագաներ ժամանակի ընթացքում հատկացրել է: Հիշեցնենք, այդ մասին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել էր. «Այն իրերն ու առարկաները, որոնք արտադրված են Զինված ուժերի համար, օրինական կարգով փոխանցվել են «Երկրապահ կամավորական միությանը»»: Ընդ որում, այդ գործընթացը շարունակվել է ավելի քան 20 տարի, եւ հատկացումները պետք է ծառայեին ԵԿՄ-ի ամենամյա բանակումների ժամանակ՝ ակտիվ պահեստազորի համար: Հասկանալի է, խոսքը Մանվելի վագրերի մասին չէ՝ սնունդը ՊՆ-ն ոչ թե նրանց, այլ՝ ռազմական նախապատրաստություն անցկացնելու, ապա՝ ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում մարտական գործողությունների համար է տվել: Այսպիսով, հարցին արդեն այս տեսանկյունից պետք է նայել: Տրամաբանորեն, ՊՆ-ն պետք է զգար այդ «ակտիվ պահեստազորի», ապա պատերազմի ժամանակ այդ նույն պահեստազորի օգնության կարիքը, եթե 20 տարի շարունակ իր իսկ սուղ միջոցներից կտրելով, ֆինանսավորում է իրականացրել: Հակառակ դեպքում, եթե նման աջակցության եւ նախապատրաստության կարիքը չի եղել, դեռ Վ.Սարգսյանի ժամանակներից սկսած՝ պաշտպանության բոլոր նախարարները պետք է բացատրեն, թե այդ դեպքում ինչո՞ւ են զգալի ֆինանսական միջոցներ հատկացրել մի սովորական հկ-ի: Եվ հենց այս նույն հարցադրումն է, որն առաջին պլանում է հայտնվում Մանվելի ձերբակալությամբ՝ իրականում Հայաստանն ունի՞ նման «ակտիվ պահեստազորի» կարիք: Ընդգծենք, խոսքը «տուշոնկայագող» ղեկավարներով, ձեւական, ավելի ճիշտ՝ ուտուշ-խմուշների վերածվող դաշտային հավաքներով ու արցախյան շրջագայություններով ժամանակ անցկացնող կառույցի մասին չէ: Խոսքը այն ռեալ կառույցի մասին է, որը նախ՝ չի խառնվի ներքին քաղաքական գործընթացներին: Երկրորդը, կկարողանա ռեալ օժանդակություն ցուցաբերել արցախյան պատերազմի եւ քառօրյայի վիրավոր մասնակիցներին եւ զոհերի ընտանիքներին, կդառնա նրանց իրական պահանջմունքները իշխանություններին տեղ հասցնող եւ պետք եղած դեպքում էլ՝ նույնիսկ պարտադրող: Երրորդը, կկարողանա իր շարքերում ներգրավել արցախյան պատերազմի վետերաններին, այդ թվում՝ ԵԿՄ-ից մինչ այս դուրս մնացած հեղինակավոր հրամանատարներին, ազատամարտիկներին, ապա նաեւ երիտասարդ սերնդին՝ ռեալ ռազմական պատրաստության (այդ թվում՝ ՊՆ-ի ռազմավարժարաններում), նաեւ՝ փորձի հաղորդման համար: Միաժամանակ՝ դաստիարակչական դեր կունենա մանկապատանեկան խմբի համար: Վերջապես, անհրաժեշտության դեպքում կիրականացնի մարտական հերթապահություն կամ պատերազմի դեպքում արագորեն կդառնա պատրաստի ռեզերվ՝ Ազգային բանակի շարքերը համալրելու համար եւ այլն: Տրամաբանորեն, հաշվի առնելով նաեւ դեմոգրաֆիկ խնդիրների պատճառով Ազգային բանակի կազմի նվազման միտումը, նման կառույցը նույնիսկ անհրաժեշտություն է երկրի համար: Նկատենք, այս պահին նման դերի կարող է հավակնել միայն ԵԿՄ-ն, որը գեներալ Մանվելի կալանավորմամբ՝ մոտ 20-ամյա մի էջ է փակում եւ միանգամայն նոր էջ բացելու բոլոր շանսերն ունի: Այլ բան, որ սրան զուգահեռ, ԵԿՄ-ի անվան հետ կապված այլ «բազարների» պակաս էլ չկա: Մի կողմից՝ այն առհասարակ լուծարելու մասին խոսակցություններն են, թե հատկապես Մանվելի պատմությունից հետո ԵԿՄ-ն «մաքրելը» դարձել է անհնար: Մյուս կողմից էլ մտահոգություններն են, որ նման ռազմական կառույց եթե եղավ, ցանկացած իշխանություն էլ կարող է տրվել այն քաղաքական նպատակներով օգտագործելու գայթակղությանը: Իհարկե, մեր օրերում որեւէ զարգացման տարբերակ հնարավոր չէ բացառել: Միայն թե մեկ փաստ աչքի առաջ է. սահմանային իրավիճակը մտահոգիչ է, ինչն էլ ավելի սուր է դարձնում պատրաստ ներքին ռեզերվ ունենալու հանգամանքը: Իսկ այս պահին նման այլ ներքին ռեզերվի հնարավորություն պարզապես չկա: Այսպիսով՝ հայաստանյան իշխանությունները կգնա՞ն գործուն եւ վերահսկելի նման ռեզերվային համակարգ ունենալու ճանապարհով, թե՞ կնախընտրեն հաջորդ մոտեցումը՝ կա պաշտոնական բանակ, եւ որեւէ այլ բան պետք չէ: Թերեւս հենց այս հարցի պատասխանն էլ կդառնա ինդիկատորը, թե իրականում ինչ մոտեցումներ կան մեր ներկայիս վերնախավում Արցախի շուրջ հնարավոր զարգացումների առնչությամբ:

Նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА