ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դեռ որեւէ ձեւով, որեւէ բան ապացուցված չէ»

19.06.2018 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Դեռ որեւէ ձեւով, որեւէ բան ապացուցված չէ»

Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված էր, որ հարգելով անմեղության կանխավարկածը` այնուամենայնիվ, ընդգծում են, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ` դրա ողջ խստությամբ: Հենց այս մասին էլ զրուցեցինք ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ: Նա նախեւառաջ նշեց, որ իր գնահատականն ամբողջությամբ նույնանում է կուսակցության գնահատականի հետ:

Օրենքի գերակայությունը եւ իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. ԵԺԿ նախագահ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՓԱԿ

- Անկասկած, եթե որեւէ մեկն իրեն նման արարք է թույլ տվել, դժվար է որակումներ փնտրել: Արդեն կուսակցության գնահատականի մեջ պարունակում է այս միտքը, անթույլատրելի է ու զազրելի այն ամենը, ինչը ներկայացվել է: Եվ եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող: Ես ամբողջությամբ կիսում եմ այն ապրումներն ու զգացողությունները, որոնք հայ ժողովուրդը եւ, ըստ էության, յուրաքանչյուրն ունեցել են այդ տեսանյութը դիտելուց հետո:

– Տիկին Հովհաննիսյան, այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ինչպես գիտեք, քվեարկությունը գաղտնի է, բայց կարող եմ ձեզ ասել, որ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ` սա ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի նախաքննությունն իրականացնել` լրիվ օբյեկտիվ ու բազմակողմանի: Բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ, պետք է ստանան իրենց պատասխանները:

«ԱԱԾ-Ն ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ»

– Սա Ձեր կարծի՞քն է, թե՞ խմբակցությունն էլ նույն կերպ կվարվի:

– Կարծում եմ` խմբակցությունը կարտահայտի իր դիրքորոշումը: Թույլ տվեք այս պահին այլ գնահատական չհնչեցնել: Կարծում եմ, որ ես անում եմ այն նվազագույնը, որը պետք է անեմ, որպեսզի բոլոր հարցերի պատասխանները տրվեն, եւ հանրությունը ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները:

– Այդուհանդերձ, Ձեր կարծիքով` ի՞նչ իրավական գնահատական պետք է լինի այս ամենին:

– Ես իմ դիրքորոշումն արտահայտեցի, բոլոր մնացած հարցերի պատասխանները ոչ թե ես պետք է գնահատական տամ կամ որեւէ մեկը, այլ պետք է պարզի օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությունը: Եթե կպարզվի, որ որեւէ մեկը պատասխանատու է այս ամենի համար, տեղյակ է եղել, եւ սա իրականությանը համապատասխանում է, ուրեմն` օրենքի ամբողջ ուժով պատասխանատվություն կկրի: Այս պահին ոչինչ չեմ կարող բացառել կամ հաստատել, քանի դեռ որեւէ ձեւով, որեւէ բան ապացուցված չէ: Ես իրավաբան եմ, եւ նույնիսկ Ագային անվտանգության ծառայությունը անմեղության կանխավարկածի վերաբերյալ ծանուցում է ներկայացրել:

– Կարծում եք, այս գործով նախաքննությանն այլ պաշտոնյանե՞ր էլ կարող են ներգրավվել:

– Նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները, ինչպես մեր կուսակցության դիրքորոշման մեջ է նշված, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից, առհասարակ, այս պահին որտեղ են, եթե կպարզվի, որ որեւէ մեկը մասնակից է եղել այս ամենին, եւ այն իրականությանը համապատասխանում է, բոլորը պետք է պատասխան տան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА