o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԱԿՐՈՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

19.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԱԿՐՈՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

Այն բանից հետո, որ հեռուստաեթերում ցուցադրվեց ԱԱԾ-ի նախապատրաստած ահասարսուռ տեսանյութը, միայն ամենաալարկոտները չեն հայհոյում եւ չեն անիծում ԵԿՄ ղեկավար, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանին: Դե հասկանալի է, որ մի կողմից` տեսանյութի զգայական ներազդեցությունն է ուժեղ, մյուս կողմից` սեփական անձնական կամ խմբակային շահը հետապնդող մարդկանց պակաս չկա: Բայց մի բան է բավականին տարօրինակ` ԱՄՆ իշխանություններին պատկանող «Ազատություն» ռադիոկայանի եթերի առյուծի բաժինը լցված է Մանվել Գրիգորյանի վատաբանություններով: Եվ հարց է ծագում` գրողը տանի, ի՞նչ շահ ունի Վաշինգտոնը այն  հարցում, որը թերեւս բացառապես մեր ներքին գործն է:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏԿԱՊԵՍ ՀԵՆՑ ՄԱՆՎեԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Անշուշտ, կան եւ նույն նկարագիրն ունեցող այլ գեներալներ, հանրությունը նրանց ճոխ դղյակների, անսահման վայելքների մասին ամեն ինչ գիտի, նրանց նկուղներում ոչ պակաս տպավորիչ տեսանյութեր կարելի է ստեղծել, սակայն թավշակրոն իշխանության եւ ԱԱԾ-ի ընտրությունը կանգ առավ հենց Մանվել Գրիգորյանի վրա: Կարծում ենք, որ առանցքայինն այստեղ Մանվել Գրիգորյանի կողմից ԵԿՄ-ն ղեկավարելն է: Իսկ այդ կառույցը ե՛ւ պատերազմական անհրաժեշտության պահին ապահովում է կամավորների արագ մոբիլիզացումը, ե՛ւ զբաղված է պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունը դպրոցից արմատախիլ անելը իր նպատակներից մեկը հռչակեց ԿԳ թավշակրոն նախարար Արայիկ Հարությունյանը, հենց որ բացեց իր աշխատասենյակի դուռը: Ուրեմն` տրամաբանական է ենթադրել, որ նպատակը հենց ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվող խոշորագույն կառույցը շարքից հանելն էր: Այսինքն` նպատակը գաղափարախոսական էր: Ի դեպ, սոցցանցերում եւ կայքերում տիրաժավորվում են պահանջներ` լուծարել ԵԿՄ-ն: Այսինքն` լուծարել այն կառույցը, որը պատանիների լայն շրջանակ ընդգրկում է ռազմահայրենասիրական միջոցառումների մեջ, լավից-վատից օգնում Արցախյան ազատամարտի վետերաններին սոցիալական հարցերում, եւ միաժամանակ բավականին արագաշարժ կամավորական մոբիլիզացիոն ռեսուրս  է:  Հիմնազուրկ չէ այն ենթադրությունը, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգի մոտ նաեւ առկա է մտավախություն, որ ԵԿՄ-ի պես ուժը ապագայում կարող է նաեւ սպառնալ այդ վարչակարգին: Նաեւ շատ ուշագրավ է գաղափարախոսական մեկ այլ հանգամանք` գեներալի ձերբակալմանը միանգամից հետեւեցին ցեխարձակումներ «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ, եւ առաջինը օրինակ ցույց տվեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ի դեպ, բանը հասել է նրան, որ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ-ի կողմից, իր իսկ պնդմամբ հայտնաբերված բանակային սննդամթերքի եւ դպրոցականների ծանրոցների մեղավորությունը փորձում են բարդել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վրա, թեեւ 2016-ին պաշտոնավարում էր միանգամայն այլ նախարար` Սեյրան Օհանյանը, իսկ մսի պահածոների տուփերի վրա հեռուստակադրում կարելի էր տեսնել 2015թ. նշումը:

 

1937 ԹՎԱԿԱՆԻ ԶԻՆԱՆՈՑԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

Նշենք նաեւ, որ, ըստ հետազոտությունների, Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների դիտումները կրճատվել են շուրջ 1/3-ով, ինչը վարկանիշի անկման ցուցիչ է: Գումարած դրան, թեեւ մեծ շուքով ԱԱԾ-ն գործողությունների է դիմել սկզբում տարբեր «մոնոպոլիստների» եւ Մասիսի քաղաքապետի, այնուհետ` «Երեւան» հիմնադրամի նկատմամբ, դրա արդյունքը գրեթե զրոյական է: Մեր դատարանները իրար հետեւից մերժում են կալանքի վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունները: Ու այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանին օդի պես անհրաժեշտ էր մի խոշոր կալանավորում: Եվ այդ պատճառով նա ուղիղ եթերում մատ թափ տվեց դատարանների վրա: Ու նա առաջինը, առաջ ընկնելով ԱԱԾ-ից, հնչեցրեց «զինվորի բաժինը հափշտակելու» վերաբերյալ տեղեկատվություն: ԱԱԾ-ն արդեն հաջորդն էր, եւ ընդհանրապես անտեսվեց, որ, այսպես կոչված, քաղաքակիրթ իրավական երկրներում նախաքննության նյութ գրեթե չի հրապարակվում, մինչեւ դատարան հասնելը: Առավել եւս, եթե խոսքը վերաբերում է հերոսի կոչում ունեցող գեներալին: Այնուամենայնիվ, ի՞նչ տրամաբանություն կա ԱԱԾ-ն այդքան հաճախ կիրառելու մեջ, այն էլ` ահասարսուռ դիմակահանդեսներով եւ դռներ կոտրելով, թեեւ «ելքային» արդյունքը զրոյին մոտ է: Կարծում ենք, որ դա հանրությանն ահաբեկելու, վախ տարածելու նպատակ ունի: Քաղաքացիներն արդեն հարմարվել ու ձեւերը գտել են, թե ինչպես համացանցում, ու մասնավորապես Ֆեյսբուքում, պաշտպանել սեփական խոսքի եւ կարծիքի ազատությունը ահաբեկող գրոհներից, եւ այդ բացը շտապ լրացնել էր պետք: Ու դրա համար ստեղծում են իրավիճակ, երբ ԱԱԾ-ի դիմակավորները կարող են ներխուժել ցանկացածի մոտ, ինչը հետո կցուցադրվի հեռուստատեսությամբ: Ու թեեւ այդ գործելակերպի արդյունքում ԱԱԾ-ն ծիծաղի ու ձեռք առնելու առարկա է դառնում, սակայն, մեղմ ասած, մարդիկ զգուշանում են հաջորդ այցելության վայրը սեփական բնակարանում կամ օֆիսում տեսնելը: Իսկ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո արդեն պատանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախկին եւ գործող պաշտոնյաներին կոչ արեց «խոստովանել» սեփական եւ պատմել մերձավորների հանցանքների մասին, «քանի դեռ դրա հնարավորությունը կա»: Զուգահեռը 1930-ականների հետ առավել քան ակնհայտ է, պարզապես այն ժամանակվա «Ֆեյսբուքը» տպագիր մամուլն էր, որի բովանդակությունը մեկին մեկ բռնում է այսօրվա ագրեսիվ, սպառնալից, ռեպրեսիայի կոչերով լեցուն համացանցային ու, մասնավորապես, ֆեյսբուքյան հրապարակումների հետ: Նույն տոտալ «ստուկաչության» մթնոլորտը վերստեղծելու փորձ է: Այսինքն` փորձ է արվում երկրում հաստատել թավշակրոն դիկտատուրա, որը պետք է հակակշռի գնալով ավելի ու ավելի անկում ապրող փաշինյանական վարկանիշը: Դիկտատորական մթնոլորտում արդեն դժվար չի լինի գտնել նորանոր «աչքի գրողներ» եւ ժողովրդին հացով ապահովելու թերությունը փոխհատուցել հեղափոխական զոհաբերությունների առատ տեսարաններով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՏ Է ՀՀԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

Այն, որ ԱԱԾ-ի պատրաստած տեսանյութն անթերի էր քարոզչական տեխնոլոգիայի տեսակետից, դա անվիճելի է: Բայց, խոշոր հաշվով, ընդամենը ցուցադրվեց տեսաշարք, որի մասին դիկտորի ձայնով հայտնվեց, որ ԱԱԾ-ն գեներալի մոտ հայտնաբերել է այսինչը, կամ այնինչը` զենքեր, զինվորի սնունդ, սեփականության վկայականներ, ավտոմեքենաներ եւ այլն: Ընդհանրապես իրեն հարգող բանական մարդը հալած յուղի տեղ չի ընդունում հեռուստաաղբարկղի պարունակությունը: Անգամ եթե դա made in ԱԱԾ է: Սակայն ռեալ քաղաքական արդյունքի տեսանկյունից, զրո նշանակություն ունի` ցուցադրված տեսանյութում ճշմարտության պարունակությունը մոտենում է 100 տոկոսի՞ն, թե` ընդհակառակը, ձգտում է զրոյի: Առաջին արդյունքն այն է, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց, այսինքն` տեղ ազատվեց համայնքապետական լծակին տիրանալու պայքարի համար: Իսկ երկրորդը` բարձրացրեց վարչապետ Փաշինյանի սասանված հեղինակությունը: Բայց դա տեղի ունեցավ ՀՀԿ-ի օգնությամբ: Բանն այն է, որ եթե ՀՀԿ-ն հատուկ հայտարարությամբ չերաշխավորեր, որ դատապարտելի է համարում այն  ամենը, ինչ երեւաց տեսանյութում, եւ «Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է, թե` ոչ, ԱԺ պատգամավոր է, թե` ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջեւ», ապա ե՛ւ Փաշինյանի վարչակարգը, ե՛ւ ԱԱԾ-ն մեծ դժվարություններ կունենային:  Սակայն ՀՀԿ-ն իր հայտարարությամբ (որին հետեւեց նաեւ Մանվել Գրիգորյանի հորդորը ԱԺ-ին, որպեսզի միաձայն իր վրայից հանեն անձեռնմխելիությունը), գործնականում նպաստեց ե՛ւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը, ե՛ւ ԱԱԾ-ին զերծ պահեց գործեր սարքող հաստատության կասկածելի համբավից: Բայց դրանով, անշուշտ, դա չի սահմանափակվում: Փաշինյանի վարչակարգը, ձերբակալելով Մանվել Գրիգորյանին, նաեւ ձգտում էր ցույց տալ Ծառուկյան դաշինքի իր գործընկերներին, որ կարող է ձերբակալել ցանկացածին: Ի դեպ, ԱԺ գլխադասային հանձնաժողովներում կառավարության ներկայացված «Պարտադիր կուտակային համակարգի եւ բարեգործության մասին օրենքի» նախագծերին, «Ելքի», Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները ձեռնպահ քվեարկեցին եւ առարկություն ներկայացրին: Հատկապես բարեգործության մասին  օրենքի քննարկման ժամանակ Ծառուկյան դաշինքը մի հսկայական դեսանտ իջեցրեց, սակայն այս անգամ ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանը մատնացույց արեց, որ հաճախ բարեգործությունը նախընտրական շրջանում ընտրակաշառքի է վերածվում: Ու մինչ կառավարությունում Ծառուկյանի թիմը, դաշնակները եւ «ելքիստները» միաձայն կողմ են քվեարկում, իսկ ԱԺ-ում խաղը պարզում է հարաբերություններ, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին երկու նախագծին, ինչով, կարելի է ասել, փրկեցին կառավարության նախագծերը: Ստացվեց, որ Նիկոլի կառավարության քաղաքական հենարանը խորհրդարանում ոչ թե իր կոալիցիոն գործընկերներն են եւ ոչ էլ անգամ իր խմբակցության պատգամավորները, այլ ՀՀԿ-ն: Ստացվում է, որ առանց ՀՀԿ աջակցության Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում առաջ տանել ո՛չ մի կարեւոր հարց` ինչքան էլ հեղափոխական հաթաթաներ հնչեն համացանցում եւ հեռուստաեթերում: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА