ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի հույսը ՀՀԿ-ն է

18.06.2018 16:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանի հույսը ՀՀԿ-ն է

Հայաստանի քաղաքական դաշտում տիրու է կատարյալ խառնաշփոթ: Ոչ ոք չի կարող հասկանալ, ով է իշխանություն, ով է ընդդիմություն: Կուսակցությունները ԱԺ-ում քվեարկում են մի ձեւով, իսկ կառավարությունում հակառակը: Օրինակ, Պարտադիր կուտակային եւ Բարեգործության մասին օրենքին կառավարությունում «Ծառուկյան» դաշինքի, «ԵԼՔ»-ի եւ դաշնակցության խմբակցության պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին, սակայն նույն օրենքների նախագծերի, նույն կուսակցությունների ներկայացուցիչները ձեռնպահ էին քվեարկում եւ բավականին խիստ արտահայտվում դրանց վերաբերյալ: Այսպես «ԵԼՔ»- ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը այսօր ԱԺ սոցիալակն հանձնաժողովի նիստին խոսելով Պարտադիր կուտակայինի վերաբերյալ օրենքի մասին, երկար-բարակ հիրմնավորում էր, որ կառավարությունը պարտավոր էր այն  հետաձգել եւ խնդրեց ֆինանսների նախարար Ջանջուղազյանին իր այդ տեսակետը հայտնել կառավարությանը: Պետք է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս իր թիմակից պատգամավորների հետ ուղիղ չի շփվում եւ վերջիններիս էլ ոչինչ չի մնում, քան հանդես գալով ԱԺ հանձնաժողովների նիստերում, այս կամ այն նախարարին միջոցով տեղեկացնել իրենց տեսակետները: Ի դեպ այդ մասին ասաց նաեւ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, հիշեցնելով Գորգիսյանին, որ նա արդեն իշխանության ներկայացուցիչ է եւ իր դեմ լինելը պետք է հայտնի իր իսկ թիմակիցներին: Զարմանալի է, բայց կառավարության նախաձեռնությանը ձեռնպահ էին քվեարկում նաեւ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները: Գրեթե նույն վիճակն էր նաեւ Բարեգործության օրենքի քննարկման ժամանակ, երբ իշխանության մաս կազմող «Ծառուկյան» դաշինքը հարվածային դեսանտ իջեցրեց, որպեսզի հանկարծ չսահմանափակվի Գագիկ Ծառուկյանի բարեգործություն անելու հնարավորությունները: Իհարկե այդ բարեգործության կարեւորությունը կտրուկ աճում է նախընտրական ժամանակահատվածում: Այստեղ բախվեցին ոչ միայն նիկոլական կառավարության եւ ծառուկյանականների տեսակետները, այ նաեւ ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանը նույնպես մատնացույց արեց, որ բարեգործությունը նախընտրական շրջանում դառնում է ընտրակաշառքի բաժանման մի միջոց: 

ՀՀԿ-ն խորհրդարանում փորձելու է դառնալ ընդդիմադիր կենտրոն․ «Հրապարակ»

Մինչ Նիկոլի կառավարությունը, Ծառուկյանի թիմը, դաշնակները ու ելքիստները միմյանց հետ հարաբերություններ էին ճշտում, ԱԺ սոցիալակմ հանձնաժողովի նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին երկու նախագծին, ինչով կարելի է ասել փրկեցին կառավարության նախագծերը: Ստացվեց, որ Նիկոլի կառավարության քաղաքական հենարանը խորհրդարանում ոչ թե իր կոալիցիոն գործընկերներն են եւ ոչ էլ անգամ իր խմբակցության պատգամավորները, այլեւ ՀՀԿ-ն:

Սակայն այստեղ էլ զարմանալու բան չկա, քանի որ Նիկոլի կառավարությունը ճիշտ ու ճիշտ շարունակում է նախորդ՝ ՀՀԿ-ական կառավարության քաղաքականությունը, թե պարտադիր կուտակայինի, թե մի շարք այլ հարցերում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА