ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջին անգամ տեղի կունենա նույնասեռականների հարսանիք

18.06.2018 13:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջին անգամ տեղի կունենա նույնասեռականների հարսանիք

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջին անգամ կայանալու է նույնասեռականների հարսանիք, հայտնում է Daily Mail-ը։ Եղիսաբեթ թագուհու 55-ամյա զարմիկ լորդ Իվար Մաունթբատտենը (իր սեռական կողմնորոշման մասին լորդ Մաունտբատտենը երկու տարի առաջ է հայտարարել) ու նրա զուգընկեր Ջեյմս Քոյլը ամուսնանալու են հուլիսին։

Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին

Հարսանիքը կայանալու է այս ամռանը Դևոնում Մաունթմատտենի գյուղական գեղեցիկ կալվածքի եկեղեցում։ Պսակադրության հատուկ հյուրն է լինելու Մաունթբատտենի նախկին կինը՝ Փեննին, որից նա երեք դուստր ունի։

Հարսանեկան արարողությունը փոքր է լինելու ,  թագավորական ընտանիքի անդամները ներկա չեն գտնվելու։  

«Այս ամռանը երկու տղամարդ են ամուսնանալու Դեւոնում Մաունթբատտենի գյուղական կալվածքի եկեղեցում։ Սա թագավորական ընտանիքի առաջին նույնասեռական հարսանիքն է լինելու»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА