ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազատ ելումուտ եմ ունեցել ամառանոց, սակայն պահեստ չեմ մտել».  Մ. Գրիգորյանի օգնական

18.06.2018 13:07 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ազատ ելումուտ եմ ունեցել ամառանոց, սակայն պահեստ չեմ մտել».  Մ. Գրիգորյանի օգնական

«Ես վերապահումով կսպասեմ , որպեսզի ԱԱԾ-ն վերջնակսն նյութերը հրպարակի, հասկանալու համար սա իրականություն է, թե՞ շինծու գործ : Եթե այս ամենն իրականություն եղավ , ապա ես պայքար չունեմ մեղելու , ընդհակառակը արդարությանն համար եմ պայքար մեղելու, իսկ եթե շինծու եղավ, ապա պայքարելու եմ անարդարության դեմ: Այն ինչ արել եմ այս երկու օրվա ընթացքում.  արել եմ ճիշտ եւ տեղին: Իսկ այն ամենը ինչ պտտվեց մամուլում, ինչ տարածեց ԱԱԾ-ն, ինձ մնեւմ է մեկ քայլ անել, սպասել մինչեւ կավարտվի նախաքննությունը , որպեսզի իմ քայլերը ոչ ադեկվատ չլինեն»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինամթերքին, նշեց Մ. Գրիգորյանի օգնական ՄԵՍՐՈՊ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ :
Ըստ նրա, երբ  ԱԱԾ-ն գեներալին կանչել է ԱԱԾ, ձերբակալման սանկցիա չի եղել, նրան չեն ասել, որ  կանչում են հարցաքննության: Նրան ասել են, որ ցանկանում են իր հետ զրուցել. «Ասում են ապօրինի զենք, բայց ես փաստաբանների հետ զրուցել եմ եւ ապօրինի զենքը գեներալի հետ չի առնչվում: Միշտ էլ ազատ ելումուտ եմ ունեցել Մանվել Գրիգորյանի ամառանոց, սակայն ամռանոցի պահեստ չեմ մտել: Մանվել Գրիգորյանի ամառանոցը շատ մեծ տարածք է զբաղեցնում եւ կան աշխատողներ , որոնց մուտքն ու ելքն էլ ազատ է եղել եւ ինչ-որ մեկը կարող էր իր տան փոխարեն զենքը բերեր ու պահեր ամառանոցում»,-ընդգծեց Մ. Մանուկյանը:

«Ես եւ հայրս չենք աջակցում եւ չենք անդամակցելու «Սասնա Ծռեր» կուսակցությանը». Արամ Մանուկյան

 Նրա բնորոշմամբ, Մ. Գրիգորյանն Արցախում մեծ ծառայություն է մատուցել եւ ունի հերոսի կոչում. « Հաշվի եմ առել այդ ամենը, նաեւ նրա առողջական վիճակը այս պարագայում նրան միանշանակ պետք է ազատ արձակել: Կասկածի տակ չեմ դնում ազգի հերոսի նրա կոչումը, որը նա վաստակել է Արցախի պատերազմում եւ բոլոր դեպքերում սա պետք է հաշվի առնենք: Եթե իմանամ, թեկուզ իմ հարազատ եղբայրը զինվորին հատկացրած բաժինը յուրացրել է, ապա նման եղբայր  չունեմ: Ամեն դեպքում եկեք պահենք անմեղության կանխավարկածը»,-շեշտեց գեներալի օգնականը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА