ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կատարվածը դժվար է մարսել

18.06.2018 11:53 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կատարվածը դժվար է մարսել

«Այնպիսի բան է կատարվել, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: Եթե այս ամենն այնպես է, ինչպես մենք տեսանք, ապա դա որեւէ մեկնաբանության կարիք էլ չունի: Շատ ավելի մեծ վտանագներ եմ տեսնում այն առումով, որ ընդանուր առամամբ ամբողջ  ադրբեջանական համայնքն ինչպիսի հրճվանքի մեջ պետք է  հայտնվի եւ  այս ամենը փորձի օգտագործել` բնականաբար ներկայացնելով, որ նույն Մանվել Գրիգորյանը բավականին մեծ դերակատարություն ունենալով Արցախում` ազատագրել է տարածքներ , այժմ պատկերացնում եք թե ինչպես պետք է ներկայացնեն այն ազատագրիչին, որին մենք բնականաբար համարել ենք եւ համարում ենք Արցախի հերոս»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  Ըստ նրա, այս ամենը դժվար է մարսել. «Եթե այս ամենը հաստատվի, ապա սա խայտառակություն է եւ ամոթ: Այս քայլը կատարողներն առաջին հերթին պետք է պատասխան տան այն երեխաներին, որոնց նամակը ուղղված էր ոչ թե իրենց, այլ սահմանին կանգնած զինվորներին: Ինչու էր մինչեւ այսօր նամակները գտնվում Մ. Գրիգորյանի ամառանոցում , այստեղ որեւէ տրամաբանական բացատրություն չի կարող լինել: Իսկապես մեծ ցավ եմ ապրում, մեղմ է ասել, որ ցնցված ու ապշած եմ»,-հավելեց Ա. Ռուստամյանը: Նա անեւ ընդգծեց, որ զգացմունքային մասն իր տեղը, բայց օրինականությունը պետք է պահպանվի եւ ամեն ինչ պետք է կատարվի օրինականության սահմաններում. «Մենք նյութերն ավելի մանրամասն կուսումնասիրենք, այս պահին կա անմեղության կանխավարկած եւ անձեռնամխելիություն, որն այս պահին պետք հաշվի առնենք»,-եզրափակեց Արեմն Ռուստամյանը:

«Մի՞թե այդ չարաբաստիկ «գազելները» ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը…». Արմեն Աշոտյան


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА