ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե ապացուցվի, որ հնչեցված մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական ողբերգություն կլինի. Ա. Աշոտյան

18.06.2018 10:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե ապացուցվի, որ հնչեցված մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական ողբերգություն կլինի. Ա. Աշոտյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը անդրադարձել է երեկ Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված տեսանյութին, որտեղ երևում էր գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստներում պահվող մթերքը, որն ուղարկված է եղել զինվորին:

Եթե ես դուրս մնան, շատ կտխրեմ․ Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը

«ԱԱԾ֊ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։

Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։
Աստված պահապան Հայ զինվորին»,-գրել է Աշոտյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА