o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջիկա 6 շաբաթվա ընթացքում Մարսը կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա

17.06.2018 22:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 6 շաբաթվա ընթացքում Մարսը կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա

Մարս մոլորակն հաջորդ 6 շաբաթվա ընթացքում ավելի պայծառ կերևա, քան վերջին 15 տարում: 

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, պայծառության պատճառն այն է, որ կարմիր մոլորակը հունիս-հուլիս ամիսներին գտնվելու է Երկրից ամենամոտ հեռավորությամբ 2013 թվականից ի վեր, քանի որ մեր մոլորակն անցնում է Մարսի և Արևի միջով: 

Ֆրանսիացի վիրաբույժը կասկածվում է վիրահատության ընթացքում 250 երեխայի բռնաբարության մեջ

Հուլիսի 31-ին Մարսը կլինի ամենապայծառը՝ գտնվելով Երկրից 35.8 մլն մղոն հեռավորության վրա:   

Աղբյուրի հաղորդմամբ՝ հուլիս ամսվա ընթացքում Մարսը տեսանելի կլինի անզեն աչքով՝ պայծառությամբ գերազանցելով բազմաթիվ աստղերի: Ըստ ՆԱՍԱ-ի՝ այս երևույթը տեղի է ունենում 15-17 տարին մեկ, երբ Երկրի և Մարսի ուղեծրերը հավասարվում են՝ մոտեցնելով երկու մոլորակին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА