o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանվել Գրիգորյանի ձերբակալության հնարավոր պատճառը

17.06.2018 09:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մանվել Գրիգորյանի ձերբակալության հնարավոր պատճառը

«Տարօրինակ» խոսակցություններ են պտտվում իշխանական մահակի վերածված ԱԱԾ-ի կողմից Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալության շուրջ: Ըստ աղբյուրի, թեեւ կփորձեն Ձերբակալությունը կապել կա՜մ թվով ձենք-զինամթերքի, կա՜մ էլ՝ Էջմիածնում գեներալի վարք ու բարքի հետ, սակայն իրականում խնդիրը նրա, ավելի կոնկրետ՝ ԵԿՄ-ի չեզոքացումն է: Այն առումով, որ մեծ հավանականություն ունի մոտ ժամանակներս ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ հաճելի զարգացումները, որը կարող է բերել խիստ անհանդուրժողականության: Իսկ եթե հանկարծ փորձ արվի այդ ամենին տալ մինի-պատերազմի տեսք, ապա ԵԿՄ-ն կարող է իր վրա կենտրոնացնել արցախյան պատերազմի ազատամարտիկների հիմնական զանգվածին: Եթե բանակը ստանա նման վճռորոշ օժանդակություն, ապա թե ինչ մինի-պատերազմն էլ կարող է ամեն մի անակնկալ ընթացք ստանալ եւ ձգձգվել: Իսկ ձգձգումը պատերազմը կդարձնի երկարատեւ, որը ոչ մի հաշվարկի մեջ չի տեղավորվում: Սակայն ձերբակալողները նաեւ հասկանում են, որ հազիվ թե ԱԺ-ից ստանան Գրիգորյանին կալանավորելու համաձայնություն, եւ կփորձեն ձերբակալության միջոցով նրան «բացատրել», որ ինքնական չեզոք դիրքորոշում ընդունի: Այսպիսով, ըստ աղբյուրի գնահատման, չեզոքացվում է ազատամարտիկների մեծ զանգվածի համախմբող միակ կառույցը՝ ԵԿՄ-ն: Այլ բան, որ երեկվանից սկսված ԵԿՄ-ի զանգվածային բողոքը գեներալի ինքնակամ չեզոքացման հավանականությունը եւս նվազեցնում է:  Իսկ ահա օրերս Սամվել Բաբայանի անսպասելի ազատ արձակումը կարող է նրա շուրջ ազատամարտիկների մի մասին համախմբելու իմաստ ունենալ:

Հնարավոր է գաղտնիքների բացահայտում՝ շնորհիվ ինտուիցիայի կամ ուրիշի անկեղծության. Օրվա աստղագուշակ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА