o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սև լիճը արգելավայր է, բնության հատուկ պահպանվող տարածք, իսկ պահպանվող տարածքը չի կարող դառնալ հանրային տարածք․ Բնապահպան

17.06.2018 09:48 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սև լիճը արգելավայր է, բնության հատուկ պահպանվող տարածք, իսկ պահպանվող տարածքը չի կարող դառնալ հանրային տարածք․ Բնապահպան

<<Գորիսի համայնքապետարանը պետական արգելոցը փորձում է հանրային տարածքի՞ վերածել>> վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էինք Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի հայտարարությանը։ Որում համայնքապետարանը կոչով դիմել է համաքաղաքացիներին նշելով, որ պետական արգելոցի կարգավիճակ ունեցող Սեւ լիճը այսուհետ պետք է լինի հանրության համար մատչելի տարածք։ Այն, որ Սեւ լիճը ունի արգելավայրի կարգավիճակ հայտնի է թերեւս դպրոցահասակներին։ Բայց եւ այնպես փորձեցինք մասնագետներից եւս մեկ անգամ պարզել՝ արդյոք կարող է արգելավայրը դառնալ հանրային տարածք։ Հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք հայտնի բնապահպան, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանին, ով մեզ հետ զրույցում նկատեց․
- Ես իհարկե տեղյակ չեմ, թե ովքեր եւ ինչ նպատկներով են ուզում Սեւ լիճը դարձնել հանրության սեփականություն, բայց մի բան հստակ է՝ Սև լիճը արգելավայր է, բնության հատուկ պահպանվող տարածք, իսկ պահպանվող տարածքը չի կարող դառնալ հանրային տարածք։ Այն ընդգրկված է բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում։ Բացի այդ լճում ապրում են ձկների բացառիկ տեսակներ, որոնց որսը՝ հատկապես այս շրջանում, երբ ձկների ձվադրման ակտիվ շրջան է ուղղակի անթույլատրելի է, մենք կարող ենք կորցնել այդ բացառիկ ձկների տեսակներին, պատահական չէ, որ այն համարվում է արգելավայր։

Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհը մեկուսացվել է

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА