o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ՀԱՄԱՐ

16.06.2018 12:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ՀԱՄԱՐ

Խոյ․ Այս օրն ընթանում է հոգեկան հանգստության կարգախոսի ներքո։ Գործընկերների հետ հարաբերությունները կլինեն ներդաշնակ, ինչը բարենպաստ է անդրադառնում ընտանիքում հարաբերությունների վիճակի վրա։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անհիմն կարոտ եւ թախիծ զգաք։

Ցուլ․ Բարենպաստ օր է նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր ունեն ստեղծագործականություն պահանջող մասնագիտություն։ Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, փորձի փոխանակություն, գայթակղիչ առաջարկներ կամ եկամտաբեր պատվերներ։ Կարող եք համարձակորեն ցանկացած գործ ձեռնարկել, այն կպսակվի հաջողությամբ։

«Փոխվարչապետի ասածի համար վաղը մեր քթից բերելու են». Գեւորգ Պետրոսյան

Երկվորյակ․ Այսօր փոփոխությունների եւ վերափոխումների օր է։ Փոփոխությունները, որոնք տեղի կունենան ձեր կյանքում, կարող են ինչպես դրականորեն, այնպես էլ բացասաբար ազդել, այնպես որ ցանկացած դեպքում առողջ բանականությանը ապավինեցեք։ Այսօր եղեք շրջահայաց, ինչպես երբեք։

Խեցգետին. Օրը զերծ չէ խնդիրներից, սակայն դուք դրանք հեշտությամբ լուծում եք: Ենթագիտակցությունը բավական ուժեղ է, և հիմնականում դրա շնորհիվ դուք գտնում եք ամենաբարդ հարցերի պատասխաններ: Նախկինի պես դժվար է համագործակցել կանանց հետ, այնպես որ դեռևս կարելի է հրաժարվել նրանց հետ համատեղ գործեր ձեռնարկելու հեռանկարներից:

Առյուծ. Օրվա ընթացքում պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է՝ որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:

Կույս. Օրը ձեզ թույլ է տալիս լուծել բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ: Դուք հեշտությամբ եք կենտրոնանում գործերի վրա, այդ իսկ պատճառով էլ ոչ մի բան և ոչ ոք ձեզ չի խանգարում դրանք ավարտին հասցնել: Կարելի է խոշոր գնումներ անել, ստորագրել կարևոր փաստաթղթեր, լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր:

Կշեռք. Օրը բարդ ընթացք կունենա: Չի հաջողվի իրականացնել ձեր մտահղացումները, իսկ նախապես մշակած պլաններն էլ ստիպված կլինեք վերանայել և դրանցում փոփոխություններ մտցնել: Եթե ունեք պարտքեր, կարող եք վերադարձնել անվարան կերպով։

Կարիճ. Հաջող և հաճելի օր է: Եթե ինչ-որ բան կարող է խանգարել ձեզ հաջողության հասնելու, ապա դա ձեր սեփական ծուլությունն է, որևէ բան ձեռնարկելու ցանկության բացակայությունը: Այսօր ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հնարավորություն կառաջանա շփվել մարդկանց հետ, ովքեր կօգնեն նրանց՝ նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ բացելու գործում:

Աղեղնավոր. Հարմար օր է ցանկացած տեսակի խնդիրներ լուծելու համար: Դուք կենտրոնացած եք և լրջամիտ, ձեր մտածելակերպը ծանրակշիռ է, գործողությունները՝ մտածված: Դուք հնարավորություն կունենաք լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ուրիշների ուժերից վեր էին: Դուք չեք շտապում վստահել նոր ծանոթներին և ճիշտ եք անում, քանի որ մեծ հավանականություն կա այն բանի, որ նրանք ակամայից ձեզ հուսախաբ կանեն:

Այծեղջյուր. Վատ օր չէ: Խնդիրները դուք հարթում եք հեշտությամբ և հաճույք եք ստանում բոլոր այն գործերից, որոնցով այսօր զբաղվում եք, ցանկացած խնդրի լուծմանը ստեղծագործաբար եք մոտենում: Հաջողության հասնելու համար պետք է գործողությունների ազատություն, և հիանալի հասկանալով դա, դուք ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վրա ճնշում գործադրել; Այսօր կարելի է ձեռնամուխ լինել խոշոր նախագծերի իրականացմանը։

Ջրհոս.Այսօր շատ բան է լավ ստացվում, և ի վերջո հնարավոր է լինում հասնել գերազանց արդյունքների՝ առանց լուրջ ջանքեր թափելու: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական շփումները: Օրվա ընթացքում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները։

Ձկներ. Ամենաբարենպաստ օր չէ պրոֆեսիոնալ առումով՝ գործերով զբաղվելու տրամադրություն չկա, դրա հետ մեկտեղ էլ՝ գրեթե անհնար է կենտրոնանալը: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА