ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

15.06.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԲԱ ՉԷ, ԳՅՈՒՄՐՎԱ ՏՐՆԳԻ... (ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԿՈՂՄԻՑ` ԱԼԻԵՎԻՆ «ՊՈԼՈՆԵԶ» ՀՐԹԻՌՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ միջազգայնագետների` Մինսկի կողմից Բաքվին «Պոլոնեզ» հրթիռների տրամադրումը կայացել է Անկարա-Մինսկ-Բաքու` «Танго втроём» քաղաքականության շրջանակում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ДВОЕЧНИКИ! (ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ» ԵՎ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ժողկրթբաժնից հայտնում են` եթե երաշխավորագիր գրող պատգամավորները դպրոցում նորմալ սովորած լինեին, ապա կիմանային, որ ահաբեկիչը հայրանուն չէ:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԺՈՂՈՎՐԴԻՆ (ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԲԱՆԱԿԻ ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հասկանո՞ւմ եք, պետք է, փող է պետք, շա՜տ է պետք:

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ծառուկյան դաշինքը կգոռգոռա, կդժգոհի, կռիվ կսկսի, մի անհանգստացեք, դա հին կովկասյան ավանդույթ է:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ` ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՈՃՈՎ

Գագիկ Նիկոլայիչ, իսկ ե՞րբ են բաժանելու արաբական շեյխերի փողերը:

 

ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ (ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Առողջապահության նախկին նախարարի` Հայաստանի ներկա կառավարության մեծ մասը բանակում չի ծառայել, որովհետեւ հիվանդ են... լուրջ հիվանդ:

 

ԱՉՔՆԵՐԸ ՋՈՒՐ ԿՏՐԵՑ

Ըստ մշակութաբանների` ժողովուրդը սպասում ա, թե երբ մշակույթի նախարարի միջից մշակույթը դուրս կգա եւ կդառնա համընդհանուր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА