o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.06.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես հունիսի 7-ին վարչապետը հայտարարեց, թե գործարարներն այլեւս ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՓՈՂ չեն բերելու Բաղրամյան 26: Թվում է, թե դա պետք է ընկալվեր որպես հայտարարություն հանցագործության մասին, եւ իրավապահները պետք է անհապաղ գործի անցնեն: Բայց գլխավոր դատախազությունը զարմանալիորեն տարածեց հաղորդագրություն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե նախկին իշխանությունների ժամանակ գործարարները նախագահական նստավայր` Բաղրամյան 26, ճամպրուկներով փող են տարել, քաղաքական է, եւ իրավական գործընթաց այդ հայտարարության առիթով չի իրականացվում: Այսինքն` ստացվում է, որ դատախազությունում դա ընկալել են այսպես` Նիկոլ Փաշինյանն է, բան է ասել, էլի, դա հո չի նշանակում, որ իրոք ճամպրուկով փող են կրել:

ԶԱՐՄԱՆՔ

Դեռ չենք հասցրել ուշքի գալ միջնորդություններով «Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սէֆիլյանի` պատգամավորական երաշխավորություններով ազատ արձակելուց, հիմա էլ պարզվում է, որ ԲՀԿ-ականները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ համար: Վճռաբեկ դատարանում հունիսի 15-ին տեղի կունենա ԼՂՀ պաշտպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով նիստը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդես են եկել Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ: Զարմանալի է, մի՞թե այդ խմբակցությունում մտավախություն չունեն, որ Բաբայանը կարող է հենց իրենց համար էլ գլխացավանք դառնալ:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Բաբայանի հովանավորությունը ժամանակին վայելող ոմն ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆԸ այդպես էլ չկարողացավ հունիսի 13-ին եւ հաջորդ օրը Ստեփանակերտում իր խոստացած ցույցը կազմակերպել եւ ներկայացնել Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ: Արցախի թավշակրոնները զարմանալիորեն այդպես էլ չկարողացան Ստեփանակերտի որեւէ հրապարակում ցուցարար հավաքել, իսկ հավաքվելու կոչերը նաեւ Ֆեյսբուքում արժանացան գրեթե անտեսման: Կարծում ենք, որ դրա առնչությամբ ամբողջովին իրավացի են խառնակչությունը քննադատող Արցախի ԱԺ պատգամավորները ու, մասնավորապես, Վարդգես Բաղրյանը. «Ի վերջո, ի՞նչ է ձեր ուզածը, ի՞նչ նպատակ եք հետապնդում դուք եւ ձեր, այսպես կոչված, համախոհները, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում: Ուզում եք սասանել մեր երկրի հիմքե՞րը: Եթե դա է ձեր նպատակը, չեք հասնելու այդ նպատակին` մենք այնքան զոհեր ու զրկանքներ չենք ունեցել, որ հիմա ինչ-որ մեկը փորձի խաղալ մեր երկրի ճակատագրի հետ»:

Անզարմանք մեզ չթողեց եւ ՖՈՒՏԲՈԼԻ Աշխարհի առաջնությունը: Ինչքան էլ զարմանալի լինի, պարզվում է, մոսկովյան ոստիկանները չեն ճանաչում աշխարհահռչակ ֆուտբոլիստներին: Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտի հարեւանությամբ: Հատուկ ջոկատային ոստիկանները (OMOH) չեն ճանաչել ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային: Արգենտինացին ուզեցել է ավտոկայանատեղ գնալ, սակայն նրա առջեւ ցանկապատը չեն բացել: Տեսանյութում երեւում է նաեւ բրազիլացի Ռոնալդոն, ով նույնպես սպասողական դրության մեջ է: Ականատեսներից մեկն ասում է, որ ոստիկանները խուզարկել են Ռոնալդոյին: 

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА