o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՊԾ-ն պանրի փոշուց վերցված նմուշում մանրէներ է հայտնաբերել. արտադրամասի առանձին գործառույթը կասեցվել է

14.06.2018 15:50 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՍԱՊԾ-ն պանրի փոշուց վերցված նմուշում մանրէներ է հայտնաբերել. արտադրամասի առանձին գործառույթը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն: Չոր անյուղ պանրի փոշուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում առկա են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) ցուցանիշներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՍԱՊԾ-ն «Աշտարակ կաթին» թույլ է տվել օրենք խախտել եւ անբարեխիղճ մրցակցություն ցուցաբերել

Ծառայությունը կասեցրել է «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը, հանձնարարվել է հումքի՝ պանրի փոշու արտադրությունը համապատասխանեցնել սահմանված նորմերին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

Իսկ անհատ ձեռնարկատերեր Կարեն Օհանյանի հացի արտադրամասում, Գրետա Հովհաննիսյանի հանրային սննդի օբյեկտում և «ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում նախկինում արձանագրված բոլոր խախտումները վերացվել են, և վերահսկիչը թույլատրել է վերսկսել արտադրական գործընթացը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА