o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ում ձեւավորվում է նոր «կոալիցիա»

14.06.2018 11:46 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ում ձեւավորվում է նոր «կոալիցիա»

Երեկվանից ԱԺ-ում կարծես մի նոր երեւույթի ենք հանդիպում, երբ ՀՀԿ-ն, «ԵԼՔ»-ը ու ՀՅԴ-ն քվեարկում են միասնական, իսկ «Ծառուկյան» դաշինքը դրան հակառակ: Ընդ որում, դա տեղի ունեցավ երկու անգամ՝ երեկ, երբ քվեարկվում էր Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2017թ. տարեկան հաշվետվությունը եւ այսօր, երբ քվեարկվեց 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: 1-ին դեպքում կողմ քվեարկեց ամբողջ ՀՀԿ-ն բացառությամբ Արփինե Հովհաննիսյանի, որը քվեարկել է ձեռնպահ: Նշենք, որ այդպես քվեարկեցին նաեւ ՀՀԿ-ց դուրս եկած Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը եւ այլոք: Առանց բացառույթան կողմ քվեարկեցին ՀՅԴ-ն ու «ԵԼՔ»-ը, իսկ  «Ծառուկյան» դաշինքն ամբողջությամբ քվեարկեց ձեռնպահ: Նույն պատկերն էր նաեւ այսօր, երբ ՀՀԿ-ն նույնպես ամբողջ կազմով հաստատեց նախորդ տարվա բյուջեի կատարողականը: Ամբողջ կազմով կողմ էին նաեւ ՀՅԴ-ն ու  «ԵԼՔ»-ը, իսկ «Ծառուկյան» դաշինքը նույնպես ամբողջ կազմով դեմ է քվեարկել: Նշենք, որ երկու հարցն էլ վերաբերում են, ինչպես հիմա ընդունված է ասել, «հանցավոր ռեժիմի» աշխատանքին հավանություն տալուն: Եթե ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համար այդ աշխատանքի արդյունքները հաստատելը տրամաբանական է, քանի որ 2017թ իշխանություն էին, ապա «ԵԼՔ»-ի համար դա խիստ անտրամաբանական է, քանի որ հենց այդ աշխատանքն էին քննադատում ելքիստները: Հետեվաբար պետք է ենթադրել, որ «ԵԼՔ»-ի ու ՀՀԿ-ի միջեւ կան ստվերային պայմանավորվածություններ, չփորփրել հինը եւ հանգիստ հաստատել նախորդ իշխանությունների հաշվետվությունները: Հավանաբար այդ համաձայնության դիմաց «ԵԼՔ»-ը կուզի նաեւ իրենց համար քվեարկություններ ՀՀԿ-ից: Մասնավորապես հարցը վրաբերում է հունիսի 19-ին արտահերթ նստաշրջանում սպասվող բարեգործության մասին աղմկահարույց օրինագծին: Այդ օրինագիծը ԲՀԿ-ն համարում է ուղակիորեն Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված գործողություն, քանի որ հենց այսպիսի բարեգործությամբ է, որ ԲՀԿ-ն սովոր է ձայներ հավաքել ընտրությունների ժամանակ: 

ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու իմաստ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան

Կարելի է հասկանալ նաեւ Նիկոլի քաղաքականությունը, նա փորձումէ  զինաթափել մոտակա խորհրդարանական արտահերթ ընտրություններում իր հիմնական մրցակից՝ Ծառուկյանին: Եվ ահա այստեղ է, որ «ԵԼՔ»-ը առանց ՀՀԿ-ի ոչինչ անել չի կարողանա: 

Նույնը վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որին դեմ են լինելու ՀՅԴ-ն ու չի բացառվում նաեւ «Ծառուկյան» դաշինքը: Եվ այս պարագայում նույնպես Նիկոլի Հույսը ՀՀԿ-ն է: 

Նշենք, որ  «ԵԼՔ» + ՀՀԿ + ՀՀԿ-ից՝ Նիկոլի խաթր դուրս եկած հանրապետականները կազմում են 9 + 52 + 6՝ 67 ձայն, ինչը լրիվ բավարար է, որպեսզի այդ նոր ձեւավորվող «դաշինքը» ունենա ոչ միայն պարզ մեծամասնություն, այլեւ սահմանադրական օրենքներ ընդունելու համար անհրաժեշտ 63 ձայն: 

Այս նոր իրողությունը անկասկած խիստ մտահոգում է Գագիկ Ծառուկյանին, քանի որ խիստ նվազեցնում է Նիկոլի կախվածությունը  «Ծառուկյան» դաշինքի ձայներից: Էլ չենք խոսում ՀՅԴ-ի մասին, որի «արժեթղթերի» արժեքը կտրուկ նվազել է: 

Ա. Հակոբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА