ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմավիրի մարզպետարանը քաղաքացիներին աշխատանքի է հրավիրում

13.06.2018 19:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզպետարանը քաղաքացիներին աշխատանքի է հրավիրում

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարությունը` թափուր հաստիքների համալրման վերաբերյալ:

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,

Հոյ Նիկոլ, Նիկոլն ասավ` չէ, չէ,  Մանեն «Լուսավոր Հայաստանի» մեջ է

Տեղեկացնում եմ ձեզ առ այն, որ իմ նախաձեռնությամբ այսուհետ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների, առողջապահական հաստատությունների ղեկավարների թափուր պաշտոնները համալրվելու են առավել բաց և թափանցիկ ընթացակարգով:

Ելնելով վերոգրյալից` նախ ներկայացնում եմ համապատասխան թափուր պաշտոնները.

1. «Բամբակաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված է):
2. «Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված չէ):
3. «Բաղրամյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված չէ):
4. «Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված է):
5. «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» Առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (հայտարարված չէ):
6. «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի տնօրեն (հայտարարված չէ):
Վերը նշված թափուր պաշտոնները համալրելու համար նախատեսվող մրցույթների հայտարարություններին կարող եք ծանոթանալ` այցելելով ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայք` հետևյալ հղմամբ:
Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА