ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը պարտադիր կենսաթոշակայինի հարցում երկու քարի արանքում էր մնացել

13.06.2018 18:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը պարտադիր կենսաթոշակայինի հարցում երկու քարի արանքում էր մնացել

Կառավարության մոտ կանգնած մեր միանգամայն արժանահավատ աղբյուրի փոխանցմամբ, պարտադիր կոնսաթոշակայինն ուժի մեջ թողնելու որոշման օգտին վարչապետ Փաշինյանը մեծ դժվարությամբ է հանգել: Պարտադիր բաղադրիչի չեղարկումը նրան խոստանում էր հավելյալ քաղաքական դիվիդենտներ, որի կարիքը ներկայումս բավական սուր է զգացվում, հաշվի առնելով, որ սպասվում է ԲՀԿ-ի հետ ուղիղ գոտեմարտ, որտեղ Նիկոլի հաղթելու միակ շանսը մաքսիմալ ժողովրդականությունը կլինի: Սակայն նրա այդ ցանկությունը բախվել է ոչ միայն ներքին ֆինասական համակարգի ղեկավարների, այլ, որ ամենաէականն է, արեւմտյան հայտնի դեսպանատների նախազգուշացմանը: Այն մասին, որ նման որոշումը շեշտակի կանդրադառնա հայաստանյան ներդրումային մթնոլորտի վրա: Այսինքն, եթե Հայաստանում գերծող կոնսաթոշակային ֆոնդերը համակարգի չեղարկման արդյունքում կանգնեն փաստի առաջ, ապա դա ոչ միայն միջազգային դատարան է խոստանում, այլ նաեւ՝ պոտենցյալ ներդրողների համար լրջագույն ազդակ կդառնա, որ Հայաստանում ներդրումները կախված են օրվա իշխանությունների քաղաքական քմահաճույքներից: Ընդ որում, թեեւ Փաշինյանը փորձում է ներդրումների հարցում լավատեսական տրամադրություններ ներշնչել, սակայն, ըստ աղբյուրի, իրականում Հայաստանի ներդրումային վարկանիշը ներկայումս լրջագույն անկման փուլում է՝ կապված ինչպես ներքին, այնպես էլ՝ արցախյան բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ անորոշությունների հետ: Եթե դրան գումարվի նաեւ կենսաթոշակային ֆոնդերի պատճառով հնարավոր հակագովազդը, ապա ոչ մի լավ բանի սպասել չի լինի: Դրանից զատ, վերջին երկու ամիսների տնտեսական ցնցումները, ըստ աղբյուրի, լրջորեն ազդել են նաեւ հարկային հավաքագրումների վրա, որը ցնցումային կդառնա, եթե կենսաթոշակային ֆոնդերի կողմից Հայաստանում պտտեցվող գումարները եւս տնտեսությունից դուրս գան: Եվ եթե միաժամանակ ներդրումային սպասելիքներն էլ ձախողվեն, լուրջ հարց կդառնա, թե սպասվող ընտրություններին Նիկոլն ինչ վարկանիշով կհասնի:

Երկու շաբաթ ա երեխա յա կորած, ԱԻՆ-ի նախարարը բլոտ ա խաղում

Մնում էր գնալ պարտադիր բաղադրիչի պահպանմանը, թեեւ դա էլ լուրջ հարված է խոստանում: Ոչ միայն քաղաքական, այլ նաեւ՝ տնտեսական. այն հավելյալ բյուջետային միջոցները, որոնք պետք է ուղղվեն կենսաթոշակային ֆոնդերին, ներկայիս վիճակում ծանր բեռ է դառնալու պետության համար: Որին էլ գումարվելու է համընդհանուր քննադատությունը, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի հարկատուները 7,5 տոկոսով ֆինանսավորեն մի 30-40 տարի հետո թոշակի անցնողներին, երբ պետությունը հայտարարում է, որ այս պահին եղած թոշակները անգամ 1000 դրամով բարձրացնելու միջոցներ չկան: Վերջապես, այս հավելյալ բյուջետային ծախսերը պարզապես բացառում են այլ ուղղություններով մուտքերի կրճատումները, ասենք՝ հարկերի նվազեցման կամ թեկեւզեւ՝ կարմիր գծերի չեղարկման, որը Նիկոլի աչքի ընկնող խոստումներից էր: Առավել եւս, որ այսքանից հետո անգամ որեւէ երաշխիք չկա, որ գործնականում Հայաստանը կունենա ներդրումային բում. չափից դուրս շատ են դրան խանգարող գործոնները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА