ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործում է նախկին սկզբունքը. մատով ցույց են տալիս վերև՝ նկատի ունենալով էլի Բաղրամյան 26-ը. «Փաստ»

13.06.2018 17:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ
 Գործում է նախկին սկզբունքը. մատով ցույց են տալիս վերև՝ նկատի ունենալով էլի Բաղրամյան 26-ը. «Փաստ»

 «Մեր ունեցած տվյալներով՝ այս օրերին բոլոր մարզերի ՀՀԿ-ական փոխմարզպետները փորձում են հասկանալ իրենց կարգավիճակը՝ զուգահեռ իրենց նախկին հովանավորյալների միջոցով նոր աշխատանքի հարց լուծել: Նրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք իրապես այդ աշխատավարձի հույսին են, և նույնիսկ մեկ ամիս առանց աշխատանքի մնալը կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել:

Կոնջորյանն ու 21 միլիոնի փոխառությունները. «Փաստ»

Բանն այն է, որ հավաստի տեղեկություններով, կառավարությունում որոշում է կայացվել նաև փոխմարզպետների, իսկ հետո նաև վարչությունների պետերի մակարդակով ազատվել բոլոր ՀՀԿ-ականներից: Սակայն դա միանգամից անել հնարավոր չէ, ուստի փորձելու են աստիճանաբար կյանքի կոչել այդ ծրագիրը: Իսկ հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ նրանք անփոխարինելի են, այլ առաջին հերթին այն առումով, որ մարզերում միմյանց լավ են ճանաչում և մարզպետների համար դժվար է «նույն քաղաքի կամ թաղի տղային» ասել՝ գնա: Ուստի գործում է նախկին սկզբունքը. մարզպետները հաճախ ուղղակի փոխմարզպետներին հասկացնում են, որ իրենք չեն որոշում կայացնողը, և մատով ցույց են տալիս վերև՝ նկատի ունենալով էլի Բաղրամյան 26-ը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА