ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովը մեկնաբանել է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը

13.06.2018 17:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովը մեկնաբանել է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը

Տարածաշրջանում ռազմական զորավարժությունների դադարեցման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը կնպաստի կորեական կարգավորման ճիշտ տեմպերի հետագա աճին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին լուրերը

 

Նրա խոսքով՝ ճիշտ տեմպերի աճին կնպաստի նախագահ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ այս փուլում Հարավային Կորեայի և Ամերիկայի կողմից հերթական զորավարժությունների անցկացման անհրաժեշտություն չկա:

 

Լավրովը նշել է, որ Վաշինգտոնի և Փհենյանի կողմից ստորագրված փաստաթուղթը հստակ շրջանակային բնույթ է կրում, և մանրամասների համաձայնեցման համար, հատկապես՝ միջուկային ներուժի հետ կապված առավել բարդ խնդիրին առնչվող մանրամասների, անշուշտ, շատ երկար ժամանակ կպահանջվի: 

«Հուսով եմ, որ բանակցող կողմերը բավարար համբերություն կդրսեւորեն այս հարցում», - ասել է Լավրովը:

Նրա կարծիքով՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև առկա խնդիրների լուծման ողջ կարևորությունը, ներառյալ՝ թերակղզու ապամիջուկայինացման և անվտանգության երաշխիքների փուլերը, պարզ է, որ երկկողմ ձևաչափով այդ խնդիրներն ամբողջությամբ լուծվել չեն կարող:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА