ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանի շենքից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ տեղափոխեց

13.06.2018 17:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանի շենքից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ տեղափոխեց

Ազգային անվտանգության ծառայությունը բեռնատարով Երևանի քաղաքապետարանից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ տեղափոխեց: ԱԱԾ աշխատակիցները մի քանի ավտոմեքենաներով, այդ թվում և բեռնատարով եկել էին քաղաքապետարանի մոտ ու ներս մտնելով, գործողություններ էին իրականացնում քաղաքապետարանի շենքում:

Ովքեր են այս շաբաթ Երեւանի վարչական շրջանների լավագույն ղեկավարները

Մի քանի ժամ շարունակվող գործողություններից հետո ԱԱԾ ներկայացուցիչները սև տոպրակներով դուրս եկան շենքից, դրեցին դրանք բեռնատարի մեջ ու հեռացան: 

Այս ընթացքում ԱԱԾ-ն հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում էր, թե հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА