ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը չկարողացավ արդարացնել Նիկոլ Փաշինյանին

13.06.2018 16:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կառավարությունը չկարողացավ արդարացնել Նիկոլ Փաշինյանին

Հիշո՞ւմ եք, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն «անարգանքի սյունին էր գամել» նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին` նշելով, որ հակասահմանադրական քայլ է խորհրդարանի հետ հարցուպատասխանի օրը չներկայանալ Ազգային ժողով եւ մեկնել մասնակցելու ԵԱՏՄ նիստին: Մինչդեռ հենց այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բացակա էր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մեկնել է Ռուսաստան` ֆուտբոլ նայելու: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այս հարցը բարձրացրեց կառավարության առաջ, որը ներկայացել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:

«Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում»

Ա. Աշոտյանը դիմելով կառավարությանը` մասնավորապես ասաց. «Հարցս կսկսեի «պարոն վարչապետ» բառակապակցությամբ, եթե վարչապետը սահմանադրական իր պարտավորությունների կատարման շրջանակում լիներ այս դահլիճում: Հասկանալով հանդիպման կարեւորությունը` ուզում եմ դիմել նախեւառաջ կառավարության եւ վարչապետի աշխատակազմերին` հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել` գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը»: Այնուհետեւ իր հարցն ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Սակայն, ի պատասխան, ԱԳ նախարարը որեւէ կերպ չանդրադարձավ վերոնշյալ դիտարկմանը: Թվում էր, թե առնվազն Տիգրան Ավինյանը կփորձի անդրադառնալ այս դիտարկմանը, սակայն նա էլ լռեց, թեեւ հնարավորություն ուներ ԱԺ ամբիոնին հաջորդ հարցերին պատասխանալու համար մոտենալով, այսպես ասած, «արդարացնել» յուր վարչապետին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА