ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտրվեց ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահ

13.06.2018 16:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Ընտրվեց ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան երկար դադարից հետո կրկին նախագահ ունի:

Տեղի է ունեցել ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նիստ, որը վարել է Ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամներին անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում համատեղ աշխատանքի, իրականացրած ծրագրերի և մարզական ձեռքբերումների համար: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջարկելով ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը՝ Հ. Ռոստոմյանն ասել է. «Պարոն Խաչատրյանին բոլոր ներկաները ճանաչում են, տեղյակ են նրա հմտություններին և կազմակերպչական կարողություններին: Պարոն Խաչատրյանն իր հերթին լավատեղյակ է ֆեդերացիայի խնդիրներին և, վստահ եմ, ի զորու է գտնել հարցերի լուծման ճանապարհները»: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակելու է ըմբշամարտին ցուցաբերվող աջակցությունը:

Ուղիղ. լարված իրավիճակ ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսին՝ «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում

Ներկաների միաձայն քվեարկությամբ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրված Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, խոստացել պահպանել ֆեդերացիայում ձևավորված միասնական և համերաշխ աշխատելու մթնոլորտը և նշել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայկական ըմբշամարտը շարունակելու է լավագույնս ներկայանալ աշխարհին:

Նիստին մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА