o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

13.06.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՄԻՐԱԺ

Ըստ արվեստաբանների` Սալվադոր Դալին իր «Կովը» աշխատանքը նկարելիս, տեսել է Նիկոլի հեղափոխական կառավարության ծրագրի անասնապահության հեղափոխության աճը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ-1

Այն ժամանակ ժողովրդին քերում էին զոռով, իսկ հիմա` սիրո եւ համերաշխության մթնոլորտում:

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ-2

Լֆիկը նախկին իշխանությունների օրոք հանցագործ մոնոպոլիստ էր, իսկ հիմա դուխով մոնոպոլիստ:

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ-3

Հայաստանը ղեկավարում է իջեւանցին, իսկ Ադրբեջանը` նախիջեւանցին:

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՐԳԸ (ԻՐ ԵՂԲՈՐ` ԴԱՀԿ ՊԵՏ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

- Մամ ջան, չտխրես, շատ չմտածես

Պաշտոն ենք ստացել ախպերս ու ես:

 

ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁ

Ասում են` Նաիրա Զոհրաբյանը Արմեն Աշոտյանի վրա իրեն Էժեն Դելակրուայի նկարի հերոսուհու հետ համեմատելու համար չհարձակվեց, մինչեւ ընդմիջմանը նկարը չտեսավ ու նախանձից չկապտեց…

 

ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾՎԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ (ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Այս պարագայում դարձյալ կոմունիստական կուսակցությունն է մեղավոր…

 

ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱԿՆԱՌՈՒ Է

Ըստ տնտեսագետների` կառավարությունը, տեսնելով, որ բենզինի եւ լիցքավորման գներն իջեցնելու Նիկոլի կոչերին լսող չկա, ստիպված որոշեցին, որ արտագաղթող մանր եւ նամանավանդ խոշոր եղջերավորներից այլեւս օդի տուրք չեն գանձելու:

 

ՎԵՐՋԸ ՄԵԿ Ա

Ամուսնական ակտերի գրասենյակից հայտնում են, որ ինչքան էլ ԲՀԿ-ում ոմանք ջղաձգվեն, հետեւելով Կոտայքի շամշադինցի մարզպետի` ծառուկյանականների նկատմամբ տոտալ պրեսինգին, արդյունքը լինելու է այն, որ առինջեցին չինարեցու մոտ Կոտայքի մարզում տնփեսա է աշխատելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА