ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԵՍ ԱՆՁԱՄԲ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ»

13.06.2018 22:30 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԵՍ ԱՆՁԱՄԲ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ»

Վաղը` հունիսի 14-ին, Ռուսաստանում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Չորս տարի հերթական ֆուտբոլային տոնին սպասած մարզասերների ուշադրությունը կենտրոնացած է առաջնության մասնակիցների, հավաքականների եւ այլնի վրա: Այս մթնոլորտից դուրս չեն մնում նաեւ ֆուտբոլիստներն, ովքեր, ինչպես միշտ, հնարավորություն ունեն միայն որպես հանդիսական կամ հեռուստադիտող հետեւել մարզական այս իրադարձությանը: Ցավոք, այդ ֆուտբոլիստների մեջ են նաեւ Հայաստանի հավաքականի խաղացողները, եւ այս ֆոնին հատկապես առանձնացավ Հենրիխ Մխիթարյանը, որպես միջազգային ամենամեծ ճանաչումն ունեցող հայ ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի ավագը մասնակցել է աշխարհի առաջնությանը նվիրված միջոցառմանը՝ Չավիի, Կաֆուի, Լոտար Մաթեուսի, Ջենարո Գատուզոյի, Դավիդ Տրեզեգեի, Դիեգո Ֆորլանի եւ Խավիեր Զանետիի հետ Մոսկվայում ինքնագրեր բաժանելով ֆուտբոլասերներին: «Մեծ հաճույքով Մունդիալի եզրափակչին կհետեւեի տրիբունայից, բայց գրաֆիկս դա թույլ չի տալիս, «Արսենալն» այդ ժամանակ արդեն առաջին նախապատրաստական հավաքը կսկսի Սինգապուրում, իսկ ես պետք է թիմի հետ լինեմ»,- ասել է Մխիթարյանը:

ԿՄՆԱ՞ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏ ԱՅԼԵՎՍ ՖՈՒՏԲՈԼ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ

Նա նաեւ խոսել է առաջնության իր ֆավորիտների մասին. «Բոլոր հավաքականները լավ են պատրաստվել, չկա բացահայտ ֆավորիտ: Ինձ համար ֆավորիտները Իսպանիան, Ֆրանսիան եւ Արգենտինան են: Ես անձամբ երկրպագելու եմ Ռուսաստանի հավաքականին եւ հույս ունեմ, որ կկարողանան դուրս գալ խմբից: Բոլորը գիտեն, որ տատիկս ռուս է: Ամեն անգամ, երբ լինում եմ Մոսկվայում, մեծ էմոցիաներ են առաջանում»:

Աշխարհի առաջնության ամենակարեւոր ֆիգուրներից երկուսի` Ռոնալդուի եւ Չավիի նմանությունների եւ տարբերությունների մասին խոսելով, Մխիթարյանը նշել է. «Չավին եւ Ռոնալդուն տարբեր տեսակի ֆուտբոլիստնե՞ր են. ես չէի ասի, կասեմ, թե ինչն է միավորում այդ երկու ֆուտբոլիստներին... Չավին աշխարհի ամենադանդաղ ֆուտբոլիստներից է, բայց մտածելու արագությամբ ես չեմ կարող որեւէ մեկին դնել նրա կողքին: Ռոնալդուն անհավանական արագ է վազում: Եվ նրա այդ որակի ֆոնին ոչ բոլորն են նկատում, որ ինչ դիրք էլ նա ընտրի խաղադաշտում, այն միշտ ճիշտ է: Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին եմ խոսում: Մարդը կարող է լինել հաղթանդամ, բնությունից ունենալ ֆուտբոլի համար բազմաթիվ կարեւոր որակներ, բայց եթե նրա գլուխը դատարկ է, չարժե անգամ սկսել խաղալ»:

Ֆրանսիան՝ Աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)

Անդրադառնալով նաեւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսիին եւ վերջինիս աշխարհի չեմպիոն դառնալու վերջին շանսին, հայ ֆուտբոլիստը ընդգծեց. «Ցանկանում եմ գեղեցիկ խաղ եւ հարձակվողական ոճի ֆուտբոլ տեսնել: Եթե այդ ամենը լինի, աշխարհի առաջնությունը շատ հետաքրքիր կլինի: Չեմ ընկալում աշխարհի առաջնությունը` առանձին ֆուտբոլիստների հետ կապված, ինձ ֆուտբոլն ընդհանուր է հետաքրքիր»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА