ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական թատրոնում կրկին աթոռակռիվ է

13.06.2018 22:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսական թատրոնում կրկին աթոռակռիվ է

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո նրա թափուր աթոռը աչքերի պակաս չունեցավ` Գրիգորանի թատերական ընկերներից մինչեւ նույնիսկ` սեփական դուստրը հավակնում է դառնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար: Անգամ Գրիգորյանի մահից 40 օր անց արդեն սկսվեց ներքին մրցավազքը:

«Թատրոնների համար սա աննախադեպ երեւույթ է». Գյումրու թատրոնի եռօրյա հյուրախաղերի տոմսերը սպառված են (տեսանյութ)

ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆ ՍՏԱՆՁՆԵԼ ՆՐԱ ԱԹՈՌԸ

Նախ` Ա. Գրիգորյանի դուստրը` բեմադրիչ Նորա Գրիգորյանը, իր հարցազրույցներում ու նույնիսկ բեմից հնչեցրել է, որ ինքն իրեն է տեսնում թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, քանի որ հայրն էր այդպես ցանկանում: Հետո` արդեն թատերական կուլիսներում Գրիգորյանին փոխարինողների անունները շատացան` հայտնվեցին անուններ, որոնց մասին թեպետ խոսվում էր շշուկով, պատերի տակ, կամ ենթադրաբար, բայց փաստ է, որ այդ շրջանում թատերական ոլորտի այն համար առաջին քննարկման թեման էր, քանի որ շրջանառվում էին թատերական գործիչների պատկառելի անուններ. Օրինակ` ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի եւ նույնիսկ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի անունները: Սակայն նրանց անուններն ինչպես շրջանառվեցին, այնպես էլ մնացին լոկ խոսակցություններ, քանի որ ավելի համոզիչ կերպով խոսվում էր ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի եւ թատրոնի ներկայիս տնօրեն, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանի հավանական թեկնածության մասին:

ԲՈԼՈՐԻ «ԱԽՈՐԺԱԿԸ» ԺԱՄԱՆԱԿՎՈՐԱՊԵՍ ՓԱԿԵՑ ԱՄԻՐՅԱՆԸ

Բայց թատերական ոլորտում նոր հասունացող ինտրիգը թերեւս կանխեց արդեն ՀՀ մշակույթի նախկին նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ կողմից` ով տարեվերջյան իր ասուլիսում «Իրավունքի» հարցադրմանը, թե ի վերջո ո՞վ կլինի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, նախարարը հստակ ասաց. «Առայժմ թատրոնը չի ունենա գեղարվեստական ղեկավար, քանի որ ունի հրաշալի տնօրեն ու Ալեքսնադր Գրիգորյանի հրաշալի բեմադրությունները դեռ երկար ժամանակ կարող են հետաքրքիր լինել մեր հանդիսատեսի համար»:

«Հակաեղեցական այս շարժման նպատակը մեկն է` շեղել հիմնական ուշադրությունը աղանդավորներից»

Դրանից հետո «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի դերասան, տնօրեն ՖՐԵԴ ԴԱՎԹՅԱՆԸ Ամիրյանի հայտարարությանն արձագանքեց. «Եթե առայժմ, ուրեմն` տեսնենք, թե դա որքան կտեւի: Թատրոնի իրավաբանական ղեկավարը տնօրենն է, իսկ գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր որոշումը, երեւի թե, կարծում եմ, նրա համար է, որ այսքան տարի աշխատել եմ Սամսոնիչի հետ, գիտեմ նրա ձեռագիրը եւ կարող եմ շարունակել: Որպես տնօրեն 2 տասնյակ տարի միասին ենք աշխատել, որպես դերասան եւ բեմադրիչ` գրեթե 40 տարի: Մի կյանք, որ կապել է ինձ այս մարդու հետ, որին շատ բաների համար շնորհակալ եմ, մինչեւ այսօր էլ զգում եմ իր կարիքը»:

ԱՄԻՐՅԱՆԻ «ԱՌԱՅԺՄԸ» ՏԵՎԵՑ 6 ԱՄԻՍ

Իհարկե, թատրոնում ստեղծված այսօրվա անառողջ իրավիճակից դուրս գալու համար տնօրենը հավանաբար կրկնակի կզգա Ալ. Գրիգորյանի կարիքը, քանի որ Ամիրյանի «առայժմը» տեւեց ընդամենը 6 ամիս, ու այսօր արդեն Գրիգորյանի մահից 8 ամիս անց ունենք այլ պատկեր: Ռուսական թատրոնի երկարամյա լիդերին փոխարինելու մրցապայքարը նոր թափ ստացավ մշակույթի նոր նախարարի նշանակումով: Դե բնական է, այս մեկ ամսվա ընթացքում բոլորը փորձում են ոլորտից անտեղյակ նախարարին հնարավոր տարբերակներով ու խողովակներով ներկայանալ իրենց ողջ հմտություններով ու կարողություններով: Բայց պարզվում է, որ ոչ միայն նորանշանակ նախարարին այլ նաեւ ՀՀ վարչապետին էլ են ընդգրկում այդ ցուցակում:

ՊԱՅՔԱՐԻ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴՈՒՍՏՐՆ ՈՒ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆԸ

Տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված եւ կեղծված է. Ալեքսանդր Սարգսյանի որդու պատշպան

Իրականում, թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար ամիսներ առաջ շրջանառվող անուններից միայն մնացել է Գրիգորյանի դուստր Նորա Գրիգորյանը, որի հետ պայքարի է դուրս եկել նույն թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը: Ասում են, թե նա իր թեկնածությունը ներկայացնելիս, թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանին սպառնացել է, թե ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարեւանն է, ունի նրա հեռախոսահամարը եւ կզանգահարի ու նրա միջոցով կկարգավորի ամեն ինչ: Բայց մամուլում որքան արագ տարածվեց, նույնքան էլ արագությամբ Ռ. Հակոբյանը շտապեց հերքել այն` սպառնալով դատի տալ լուրը տարածող լրագրողին: Ասե՞լ է Հակոբյանը նման բան, թե` ոչ, կպարզվի ժամանակի ընթացքում, գուցե, հավանաբար,  վարչապետի գրասենյակից, կամ էլ անձամբ Ռ. Հակոբյանի հարեւան Փաշինյանն է սաստել, որ նման փաստերը դերասանը բարձրաձայն չհայտարարի: Ինչեւէ, մեր ունեցած տեղեկություններով, Ն. Գրիգորյանն էլ «օգնության» է դիմել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ու որոշվել է, որ նախարարը հարցին լուծում կտա` թատրոն գնալով եւ տեղում ծանոթանալով խնդրին, զրուցելով  դերասանական կազմի հետ, սակայն առայժմ այդ հանդիպումը չի կայացել:

ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԹԱՏՐՈՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԳՈՐԾՈՒՂՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Ի դեպ, այս ընթացքում ռուսական թատրոնի հանրության համար ծանոթ եւ անծանոթ դերասաններ շտապեցին համացանցում իրենց սոցիալական էջերում թատրոնում տեղի ունեցող անառողջ իրավիճակի մասին կատարել հեգնական բնույթի գրառումներ` զերծ մնալով բացահայտ կարծիքներից, գերադասելով իրենց սեփական նախընտրությունները արտահայտել կուլուարներում: Շեշտենք նաեւ մի փաստ. քանի որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մեր երկրում միակ ռուսական թատրոնն է, որը ստրատեգիական նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան կապի համար, ու ինչ-որ տեղ նաեւ թատրոնը հաշվետու է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը, չի բացառվում, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը կգործուղվի Ռուսաստանից, ինչպես կես դար առաջ եղավ Ալեքսանդր Գրիգորյանի դեպքում:

Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար․ փոխնախարար

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА