ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ԽԻ ՏՂԱՍ ԱՐԺԱՆԻ ՉԻ՞, ԱՍԵՆՔ, ՀԵՆՑ ԹԵԿՈՒԶ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ»

13.06.2018 21:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ԽԻ ՏՂԱՍ ԱՐԺԱՆԻ ՉԻ՞, ԱՍԵՆՔ, ՀԵՆՑ ԹԵԿՈՒԶ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ»

Հայտնի է, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ Ծառուկյան դաշինքի 9 պատգամավոր քրեական հեղինակություն` Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանին կալանքից ազատելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը, քննադատելով իր ղեկավարած շարժման առանցքային դեմքերից Սասուն Միքայելյանի մասնակցությունը այդ ստորագրահավաքին, հայտարարել էր. «Ես շատ վատ եմ վերաբերվում դրան, կարծում եմ՝ դա սխալ քայլ էր: Ես այդ մասին ուղիղ եւ ազնիվ ասել եմ իմ ընկերոջը՝ Սասուն Միքայելյանին: Իմ ելույթից էլ պարզ դարձավ, որ ես այդ քայլին չեմ կարող դրական վերաբերվել»: Հետաքրքիր է, այդ քննադատությունից հետո Ս.Միքայելյանի դիրքորոշումը փոխվե՞լ է: Այս, ինչպես նաեւ մի  շարք այլ հարցերի շուրջ փորձեցինք տեսակետ ստանալ անձամբ ԱԺ պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՑ, ով, անդրադառնալով հեղինակության համար միջնորդագիր ներկայացնելուն եւ Փաշինյանի վերաբերմունքին, ասաց.

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

- Հա լավ է արել պարոն Փաշինյանը, որ այդպես է ասել ու ճիշտ է ասել: Ուղղակի ես դա արել եմ, որպես մարդ, ով երկար տարիներ եղել է կալանավոր, եւ տեսել եմ, թե ինչ է կատարվում գաղութներում: Իսկ Ալիկ Բանդուրյանի համար ինձ դիմել են եւ ասել, որ ինքը գտնվում է մահամերձ վիճակում, շատ ծանր է վիճակը: Բայց էդ մարդուն, ազնվությամբ եմ ասում, ո՛չ տեսել եմ, ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ շփվել եմ հետը երբեւէ: Ես էլի եմ ասում, որ տեսել եմ, թե աչքիս առաջ ոնց են մահանում մարդիկ կալանավայրում: Ես դա արել եմ, որպես ՀՀ քաղաքացի, որպես անհատ Սասուն Միքայելյան, ով գիտի բեդում նստողի վիճակը (հիմա ի՞նչ, պարոն Միքայելյանը չի՞ պատրաստվում կալանավայրերում գտնվող մյուս բոլո հիվանդ անձանց համար եւս նման երաշխավորություն ներկայացնել, թե՞ միայն քրեական հեղինակությունների համար- Հեղ.): Հիմա բերում, ինձ կապում են կրիմինալի, հանցագործ աշխարհի հետ, որ ի՞նչ:

- Պարոն Միքայելյան, այսինքն, Դուք լավ իմանալով, որ Ձեր կուսակցության առաջնորդը ինչպես է վերաբերվում հեղինակություններին, անտեսե՞լ եք Փաշինյանի այդ սկզբունքային դիրքորոշումը:

- Վարչապետը էլի ճիշտ է ասում, բայց ես էլ եմ ասում, որ էդ մարդուն չեմ ընդունել որպես քրեական հեղինակություն, ես դա արել եմ մի մարդու համար, ով նեղ տեղ է ու ծանր առողջական խնդիրներ ունի: Իզուր պետք չի փակ ձվի մեջ մազ գտնել, չոր կեղտն էլ մարդուն չի կպնի, ինչքան էլ ուզենան: Ես հանցագործ աշխարհի հետ կապ չունեմ, ես կռված տղա եմ, իզուր մի փաթաթեք վրաս բաներ, որոնք ինձանից հեռու են:

- Լավ, որպես կռված մարդ, ինչպես եք վերաբերում Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը լիազորված չէ բանակցել Արցախի անունից: Ուրեմն ո՞վ, ըստ Ձեզ, պետք է բանակցի, երբ Ադրբեջանը կտրուկ դեմ է Արցախի մասնակցությանը:

- Ալիեւը գլուխը պատովն է տվել, իսկ մենք ունենք վարչապետ, ով շատ ճիշտ դիրքորոշում է հայտնել: Ղարաբաղի հարցը պետք է լուծի ղարաբաղցին, էդ Ռոբերտ Քոչարյանը սարքեց ընենց, որ մենք խառնվենք էդ մարդկանց գործերին բոլոր առումներով: Ամենաճիշտը էն ա, որ մենք թողնենք, որ Արցախի իշխանությունները նստեն բանակցության Ադրբեջանի հետ: Պետք ա, չէ՞, ի վերջո, էդ շան տղի ադրբեջանցիները հասկանան, որ իրենք հաշվի են նստում անկախ Արցախ պետության հետ: Այս տարիների ընթացքում էլ սխալ է եղել, որ Արցախի հարցով բանակցել են ՀՀ իշխանությունները` անկախ նրանից, որ երկրի ղեկավարը ղարաբաղցի էր:

Վալերի Օսիպյանն այս ամենն անում է իր հեղինակությունը բարձրացնելու համար, ուրիշ պատճառ չկա. «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր

- Բայց Ալիեւը բազմիցս նշել է, որ երբեք Արցախին որպես բանակցային կողմ չի ընդունի:

- Ալիեւն ո՞վ ա ինձ համար, Ալիեւը պիտի ասի՞, թե ով, ինչ ու ոնց անի: Էն էլ ոնց կընդունի, համբերեք:

- Պարոն Միքայելյան, կարծում եմ, տեղյակ եք Նախիջեւանի սահմանում առկա լարվածությունից: Ինքներդ գնացե՞լ եք, տեսե՞լ եք առաջ եկած ադրբեջանական հենակետերը:

- Ես ուզում եմ Նախիջեւանում լինեմ, ոչ թե սահմանում: Իմ երազանքներից մեկն է, որ ես լինեմ Նախիջեւանում: Էսքանը: Իսկ Նախիջեւանում առկա լարվածության մասին, այո, տեղյակ եմ, բայց որ չեմ գնացել էս օրերին, չեմ տեսել իմ աչքով, հիմա բան չեմ խոսի:

- Եվ վերջում խնդրում ենք անդրադառնաք մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Ձեր որդին պատրաստվում է դառնալ Հրազդանի քաղաքապետ:

- Ցավներդ տանեմ, ախր ինչի՞ ա էդ հարցը սաղին տենց հուզում: Իմ տղան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահն է Հրազդանում հիմնադրման օրվանից: Հասուն, կայացած, հարգանքով, շնորհքով տղամարդ ա իմ տղան, ու ինքը կորոշի իր անելիքները: Իմ միջնորդությամբ չէ, որ տղաս ուզում է դառնա քաղաքապետ:

- Փաստորեն, հնարավո՞ր է, որ դառնա:

- Ես ասացի, որ տղաս պետք է որոշի: Հետո մի բան. խի՞ մեկդ չեք ասում, թե ինչքան հարգված ա իմ տղան Հրազդան քաղաքում, խի տղաս արժանի չի՞, ասենք, հենց թեկուզ քաղաքապետ դառնալու:

- Մենք նման բան չասացինք:

- Դե ուրեմն սպասեք, էլի եմ ասում` տղայիս տեղը ես որեւէ որոշում չեմ կայացրել ու չեմ էլ կայացնելու:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

«ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԱՐԴԿԱՅՆՈՐԵՆ ԵՄ ՄԻՋՆՈՐԴԵԼ»

«Ծառուկյան դաշինիքի» պատգամավոր ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, պարզվում է, խղճից շատ թույլ է ու, իմանալով, որ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ունի առողջական խնդիրներ, մարդկայնորեն իր մյուս կուսակից ընկերների հետ միջնորդագիր է ներկայացրել դատարան՝ նրա խափանման միջոցը փոխելու համար: Մեզ հետ զրույցում դա էր պնդում պատգամավորը.

Ինչ են հուշում Մանվել Գրիգորյանի քրգործի փաստերն ու հակափաստարկները

- Բացառապես մարդկայնորեն, առողջության համար եմ միջնորդել: Բայց ես հիմա շատ զբաղված եմ` հարցերի պատասխանելու համար:

- Ճանաչո՞ւմ էիք Բանդուրյանին:

- Դա ինչ կարեւոր է, արդեն ասացի, զբաղված եմ, գնում եմ:

- Ասում են, որ Դուք էլ պակաս լավ հարաբերությունների մեջ չեք հեղինակությունների հետ:

- Դե լավ էլի, լավ էլի... ծիծաղելի է...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА