ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴՈՒԽՈՎ»` MADE IN TURKEY

13.06.2018 21:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԴՈՒԽՈՎ»` MADE IN TURKEY

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական հատվածում բավականին բուռն քննարկման առարկա են դարձել այն լուսանկարները, ուր ցույց էր տրված, որ «Դուխով» մակագրությամբ հեղափոխական գլխարկները արտադրված են Թուրքիայում: Անշուշտ, թուրքական ապրանքների լայն սպառումը մեր երկրում ինքնին դատապարտելի երեւույթ է, սակայն առավել մեծ ռեզոնանս եղավ Թուրքիայում արտադրված «սիրո եւ համերաշխության հեղափոխության» խորհրդանիշի պարագայում: Ինչեւէ, այդ լուսանկարների հրապարակումը նաեւ արժանացավ որոշ հեղափոխականների ագրեսիայի, քանզի մարդիկ, ստուգելով իրենց «հեղափոխական» գլխարկների աստառները, տհաճությամբ համոզվեցին թուրքական արտադրանք լինելու փաստի մեջ:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА