ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը նախընտրական թատերաբե՞մ

13.06.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կառավարությունը նախընտրական թատերաբե՞մ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարությունը չհասցրեց բոլորել 100 օրը, եւ տվեց իր առաջին ճաքերը: Երեկ իր հրաժարականի մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Իսկ պատճառը երկու օր առաջ կառավարության արտահերթ նիստում կայացված որոշումն էր` պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին: Հիշեցնենք, որ նիստի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ դեմ է ու միշտ է դեմ եղել դրան: Ն. Փաշինյանն էլ ի պատասխան բորբոքվեց` ակնարկելով, թե ով մեզ հետ համաձայն չէ, մեր թիմից չէ: Հետեւանքն էլ եղավ այն, որ նավն առաջինը լքեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը` հեռանալով ոչ միայն գործադիրից, այլեւ հարազատ կուսակցությունից: Կառավարության ծրագրի ընդունումից հետո` գործադիրում տիրող նախընտրական մթնոլորտի մասին էլ «Իրավունքը» պարզեց քաղաքական գործիչների տեսակետները:

Երկու շաբաթ ա երեխա յա կորած, ԱԻՆ-ի նախարարը բլոտ ա խաղում

ՀՅԴ-Ն ԻՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ` ԷԼԻ ԴԵՄ ԸԼԼԱԼՈՎ ԿՈՂՄ Է

Պարզվում է` ի տարբերություն Մանե Թանդիլյանի, ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ եւ ՀՅԴ-ի համար ավելի կարեւոր են ոչ թե սկզբունքերը, այլեւ քաղաքական շահերը: Ա. Մինասյանը հենց այդպես էլ վարվեց կառավարության «պատմական» նիստի ժամանակ` դեմ լինելով, կողմ քվերակեց կուտակային կենսաթոշակի նախագծին: Իսկ դրան նախորդած բուռն բանավեճի մասին` Ն. Փաշինյանի հետ արտառոց բան չի տեսնում: Ըստ նրա` ամեն ինչ պետք է դատել վերջին ձեւակերպումներից, ինչը նշանակում է, որ  նորընտիր կառավարության համար պարտադիր կուտակայինի հարցը փակված չէ: «Այն առաջիկայում պետք է գնահատվի սահմանարդության, սոցիալական եւ տնտեսական արդյունավետության տեսանկյունից: Սա չափազանց կարեւոր է, իսկ մնացածը քննարկումներ են եւ առանձին դեպքերում` նույնիսկ ուսանելի»,- նշեց Արծվիկ Մինասյանը եւ ընդգծեց, որ չի կիսում այն կարծիքները« թե կառավարության նիստի ժամանակ վարչապետը պարզապես չի թողել, որպեսզի նախարարն արտահայտի սեփական կարծիքը:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱ՞Ն

Այդուհանդերձ, թե որքանո՞վ է տեղավորվում Ն. Փաշինյանի կոշտ արձագանքը Արծվիկ Մինասյանին` սիրո ու հանդուրժողականության կառավարության ձեւաչափում, այս կերպ մեկնաբանեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ. «Ես այդպես չէի ձեւակերպի, ամեն դեպքում, պետք է մենք չմոռանանք, որ կառավարությունը մեկ թիմ է, եւ որեւէ բան, որը հակասում է թիմային պատկերացումներին, չի արվել: Այնպես որ, այդ ամենն այսպես չէի մեկնաբանի»:

Անդրադառնալով կառավարությունում նկատվող որոշակի տարաձայնություններին եւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն ակնարկներին, թե ժամանակն է ոչ թե «դուխով» աշխատելու, այլ խելքով` ելքական պատգամավորն ասաց. «Կարծում եմ` այստեղ ոչ այնքան տարաձայնություններ կան, որքան առողջ քննարկման եւ  կառավարման պրոցեսի ենք ականատես լինում, որովհետեւ նախկինում շատ հաճախ ականատես ենք եղել քննարկումների բացառման, փակ, կուլիսային, ոչ թափանցիկ մոտեցումներին: Իսկ այսօր տեսնում ենք, որ կառավարությունը եւս աշխատում է թափանցիկ, եւ գուցե այդ թափանցիկությունը երբեմն հանրության համար այնքան էլ սովորական չէ, եւ մենք փորձում ենք այս կամ այն կերպ մեկնաբանել: Ամեն դեպքում, գտնում եմ, որ թափանցիկությունը եւ կառավարման ժողովրդավարությունը պետք է լինի մեր կարեւորագույն մշակույթը քաղաքականության մեջ, եւ լիահույս եմ, որ կամրագրենք եւ կշարունակենք այդ մշակույթը»:

«Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում»

ԻՍԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀՅԴ-ՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԵՆ

ՀՅԴ-ական նախարար Ա. Մինասյանն էլ որոշեց մեծահոգաբար անտեսել սկզբունքներն ու անկեղծացավ. «Անկեղծորեն ուզում եմ արժեւորել բովանդակային քննարկումը, մնացածը երկրորդական բաներ են: Շատ կարեւոր է, որ այս քննարկումից մենք հետեւություն անենք մենք եւ առաջին հերթին մեր հանրությունը, որ չկա թեմա, որը փակ է կամ այս կառավարության պայմաններում չպետք է տարբեր կերպ մեկնաբանվի»:

Դիտարկմանը, թե այն տպավորությունն է ստեղծվում, որ Ն. Փաշինյանն այլ կարծիք չի հանդուրժում, Արծվիկ Մինասյանը կրկին տվեց բացասական պատասխան. «Կարծում եմ` սովորական աշխատանքային քննարկում էր, եւ դրանից չպետք է մեծ բան սարքենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА