ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե խնդիրը փորձում ես գաղտնիության շղարշով պահել, դառնում է խոցելի»

13.06.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե խնդիրը փորձում ես գաղտնիության շղարշով պահել, դառնում է խոցելի»

Նախիջեւանի կողմից վերջին օրերին որոշակի ակտիվություն կար: Ադրբեջանական կողմը շտապեց հայտարարել, թե 11 հազար հեկտար առաջ են եկել, եւ թեպետ հայկական կողմը հերքեց մի քանի հազար հեկտարի մասին լուրերը, բայց եւ ակնհայտ է, որ դիրքային տեղաշարժ եղել է: Ի՞նչ իրավիճակ է այս պահին, եւ իրականում ինչ էր տեղի ունեցել, որը լուրջ մտահոգվելու տեղիք էր տվել մոտակա գյուղերին, «Իրավունքը» մանրամասներ պարզեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՑ, որն անձամբ էր եղել տեղում: Ըստ Ս. Բագրատյանի` երբ որեւէ խնդիր դառնում է հրապարակային, այն դառնում է նաեւ լուծելի:

Կարպիս Փաշոյան սինդրոմը «Ժառանգությունում» (18+)

«ԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՎԵՐ, ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

- Եթե խնդիրը փորձում ես գաղտնիության շղարշով պահել, դառնում է բավականին խոցելի, որովհետեւ տպավորություն կա, եթե ինչ-որ բան գաղտնի է, ուրեմն` ինչ-որ բան այն չէ: Այս իմաստով կհորդորեի մեր Պաշտպանության նախարարության գործընկերներին, որպեսզի ակնհայտ իրողությունները ներկայացնեն, եւ լուծումներն էլ տեսանելի արվի` այնպես, ինչպես իրապես արվեց: Խնդիրը հասկանալի էր, որ որոշակի փոխպայմանավորվածությունների շրջանակում էր, եւ եթե նախապես տեղյակ պահվեր քաղաքացիներին, որ սա ընդամենը պայմանավորվածության որոշակի հարթության վրա է, որեւէ խնդիր չէր առաջանա: Ցավոք, մենք նախկին մտայնությամբ` ամեն ինչ գաղտնի պահելու ,մանիա» ունենք եւ շարունակում ենք ակնհայտ փաստերը գաղտնիության շղարշով պարուրել: Սա էր ընդամենը խնդիրը, մնացածը լուծելի էր ու տեսանելի` տեղի եւ նախարարության ուժերով կազմակերպվեց համապատասխան, համարժեք դիրքերում տեղավորվելը: Կարծում եմ` բնակչրությունը վստահ է այլեւս, որ խնդիրը լուծված է, պաշտպանությունը` վերահսկելի, այսինքն` այն, ինչ որ մենք ցանկանում էինք տեսնել:

– Պարոն Բագրատյան, ո՞րն էր հիմնական մտահոգությունը, ինչը լայն արձագանք գտավ հասարակության շրջանում:

– Իրականության մեջ բոլորս գիտենք, որ իրենց տարածքում տեղաշարժեր են տեղի ունեցել: Մտահոգությունը եղել է հիմնականում այն, որ այդ տեղաշարժերը առավելապես չեզոքացվի: Ավելի շատ անհանգստությունն այն էր, որ նախարարությունը անհրաժեշտ գործողություններ կատարի, եւ շատերը, հատկապես` ոչ պրոֆեսիոնալներն ու պարզ քաղաքացիները վտանգ էին տեսնում: Բայց նախարարության ակտիվ աշխատանքի արդյունքում խնդիրը լուծվեց, եւ բնակչությունն էլ անցավ իր առօրյա աշխատանքին: Եթե ամեն ինչ ճիշտ եւ ժամանակին արվի, որեւէ խնդիր չի կարող լինել: Ուղղակի, պետք է պարզ, մատչելի իրազեկել քաղաքացիներին:

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՈՐ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ»

– Ստեղծված իրավիճակի մասին ահազանգել էր նաեւ Արենիի համայնքապետը` փաստելով, որ կոնկրետ առաջխաղացում կա հակառակորդի կողմից: Ինչպես նաեւ այս օրերին շատ խոսվեց այն մասին, որ այլեւս կրակային հեռավորության վրա է Երեւան-Մեղրի ռազմավարական ճանապարհը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հարցադրումը տեղին է, իսկ խնդիրը հետեւյալն էր` առաջին մեկ-երկու օրվա ընթացքում, երբ այդ առաջխաղացումը տեսանելի էր բոլորին, անհրաժեշտ գործողություններ չէին իրականացվում: Տպավորություն էր, որ անտեսված են քաղաքացիները, բայց հետագա օրերին, երբ տեղի ուժերը եւ նախարարությունը կազմակերպեցին, եւ ավելի բարձր դիրք ձեւավորվեց հայկական կողմից, որն արդեն ճնշող է ադրբեջանցիների նոր դիրքի նկատմամբ, բնականաբար, խնդիրը հանգուցալուծվեց: Անհանգստությունն ավելի շատ մինչ այդ էր, եւ իրապես դրա պատճառը կար, բայց հմուտ դիրքավորման արդյունքում` չեզոքացվեց վտանգը: Մենք տեղի բնակիչների հետ շփվել ենք դեռեւս այն ժամանակ, երբ նախարարությունը գործողություն չէր իրականացրել, եւ անհանգստություն կար: Երբ որոշակի ակտիվ քննարկումների արդյունքում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեցին, եւ նաեւ նախարարությունը բաց քաղաքականությամբ նույնիսկ հրավիրեց մարդիկ, որպեսզի տեսնեն, ամեն ինչ հասկանալի դարձավ: Մենք պետք է փորձենք այս մշակույթը շարունակել` իրազեկել եւ քաղաքացիներին ժամանակին տեղեկացնել` սպասվող գործողությունների եւ մեր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ: Այս դեպքում ավելի համախմբված կլինենք հակառակորդի առաջ:

Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց

– Այս դեպքերին զուգահեռ ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ: Մերոնք էլ բավարարել էին խնդրանքը, բայց հենց նույն օրը, ի պատասխան, զոհ ունեցանք սահմանին: Ձեզ համար սա ընդունելի՞ քայլ էր:

– Այստեղ կա երկու խնդիր` համամարդկային մարդասիրության խնդիր եւ հակառակորդի նենգ գործողությունների: Եթե քաղաքակիրթ հավասար հասարակություններ լինեն, նման խնդիրներ չեն առաջանա, բայց, ցավոք, գործ ունենք ավտորիտար ռեժիմով հասարակության հետ, որոնցից կարելի է ամեն ինչ սպասել: Եվ եթե միջազգային հարաբերությունների տեսակետից ճիշտ ենք վարվում, ապա կոնկրետ հակառակորդի դեպքում` մտածելու բան ունենք, որովհետեւ տեսել ենք, որ միշտ էլ չեն պահում պայմանավորվածությունը, որեւէ անգամ չեն հարգում մարդասիրական քայլը: Կարծում եմ` այստեղ մի քիչ ավելի երկար պետք է մտածենք:

«ՁԵՌՆՊԱՀ ԿՄՆԱՄ...»

– Նախորդ շաբաթ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, թե Ռուսաստանը եւ Ղազախստանը հետադիմական երկրներ են, եւ միջազգային հարթակներում Հայաստանը, քվեարկելով  Ռուսաստանի օգտնին` դրանով դեմ է դուրս է գալիս «միջազգային արժեքներին»: Համակարծի՞ք եք այս դիտարկման հետ:

– Ձեռնպահ կմնամ նման ձեւակերպումներից, որովհետեւ դրանք կարող է բարդ տնտեսական, քաղաքական վերլուծությունների արդյունք լինեն, եւ նույնիսկ այդ դեպքում` կարող ես սուբյեկտիվ կարծիք ունենալ: Հասարակության մեջ նման պատկերացումներ ունեցողներ կան, հակառակ պատկերացումներ ունեցողներ էլ կան, եւ ես շատ հարգելով իմ գործընկերոջ կարծիքը` ինքս պատրաստ չեմ նման լուրջ աշխարհաքաղաքական վերլուծություն անել: Ի վերջո, համեմատած ո՞ւմ հետ, մե՞զ հետ, գերմանացիների՞ հետ, ցանկացած հասարակության մեջ կան ե՛ւ առողջ, ե՛ւ հետադիմական ուժեր: Մենք գիտենք, որ նույնիսկ ամենազարգացած հասարակություններում  հաճախ կան բռնության դեպքեր, եւ երկրներին իրար հետ համատեատելիս` մի կատեգորիայով, մի չափորոշիչով չեն որոշում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА