ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարտավոր ենք իմանալ, թե ով է նա». Բոստանջյանը՝ արտասովոր արտաքնով ԲՈՀ-ի նոր նախագահի մասին

13.06.2018 15:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պարտավոր ենք իմանալ, թե ով է նա». Բոստանջյանը՝ արտասովոր արտաքնով ԲՈՀ-ի նոր նախագահի մասին

ԱԺ Կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ չգիտի,  թե ով է ԿԳ բարձրագույն որակավորման կոմիտեի` ԲՈՀ-ի նոր նախագահը` Սմբատ Գոգյանը, ով պաշտոնը ստանձնեի վարչապետի որոշման հիման վրա: Վարդան Բոստանջյանը խոստանում է, որ հնարավորինս կփորձի ծանոթանալ ԲՈՀ-ի նոր նախագահի հետ, այնուհետեւ կհայտնի իր կարծիքը.«Ընդանրապես գիտական որակավորման այդ խնդիրը միշտ եղել է դինամիկ զարգացող` պայմանավորված ժամանակի հետ: Այստեղ որոշակի փոփոխություններ են կատարվել տարբեր նախագահների օրոք, այժմ էլ նոր նախագահ է եւ պարտավոր ենք իմանալ, թե ով է նա: Կփորձենք հետաքրքրվել, թե նա ինչ սկզբունքներ կներդրի  բարձրագույն որակավորման ոլորտում»,-եզրափակեց Վարդան Բոստանջյան:

Հայաստանը կարող է հանդիսանալ այն եզակի կղզյանը, որից կարող են օգտվել իրանցիները

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА