ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՆ ՉԻ ԱՍԻ, ԹԵԵՎ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ

13.06.2018 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՆ ՉԻ ԱՍԻ, ԹԵԵՎ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ

Հայտնի է, որ սփյուռքի նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ բանակում չի ծառայել: Այդ մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ նա հայտարարել էր. «Ես բանակում չեմ ծառայել առողջական խնդիրների պատճառով: Եթե կուզեք, կարող եմ մանրամասնել: Դեռեւս 18 տարեկանից ազատված եմ, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան, կպահանջեն, ես կարող եմ հրապարակել, այս իմաստով եւս թափանցիկ եմ»:

ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին. թեժ բանավեճ ազատամարտիկների միջեւ

Մենք էլ, փորձելով պարզել, թե իրականո՞ւմ է նախարարն այդքան թափանցիկ, ավելի վաղ հարցրել էինք, թե ի՞նչ առողջական խնդրի մասին է խոսքը: Նախարարը ասել էր, թե՝ կհրապարակի: Բայց, քանի որ այդ հրապարակումը այդպես էլ չեղավ, մենք գրավոր հարցմամբ դիմել էինք նախարարին՝ հետաքրքրվելով. «Խնդրում ենք տրամադրել մեզ տեղեկություն, թե ի՞նչ առողջական խնդիրների պատճառով է, որ Դուք չեք ծառայել Հայոց բանակում: Հարցնում ենք, քանի որ ինքներդ նշել եք, որ հարկ եղած դեպքում պատրաստ եք հրապարակել»:

Եվ ահա երեկ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանը պատասխանի փոխարեն սկսեց մեզ օրենքներ «բացատրել». ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ կետի համաձայն, տեղեկատվությունը տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը: Մարդու անձնական կյանքին վերաբերող տվյալները սահմանված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, որի համաձայն՝ անձնական կյանքի տվյալներ են` անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, մտավոր, ֆիզիոլոգիական, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման տեղեկությունները, իսկ 13-րդ կետի համաձայն` կենսաչափական անձնական տվյալներ են անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական եւ կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները: Ելնելով վերոգրյալից` նպատակահարմար չենք համարում Ձեզ տրամադրել անձնական կյանքին վերաբերող Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը»:

Հոյ Նիկոլ, Նիկոլն ասավ` չէ, չէ,  Մանեն «Լուսավոր Հայաստանի» մեջ է

Մեկ նկատառում. մենք չենք խնդրել, նախարարն էր խոստացել: Եվ քանի որ հիմա խուսափում է պատասխանից, կարող ենք միայն ֆիքսել՝ Մխիթար Հայրապետյանն իր գլուխ գովացածի չափով թափանցիկ չէ: Բայց ամենակարեւորը. ի վերջո, խոսքը նախարարի մասին է: Հանրությունն իրավունք ունի՞ իմանալ՝ իրականո՞ւմ է նա հիվանդության պատճառով ազատվել, թե՞ պարզապես  համապատասխան կաշառքի դիմաց է հիվանդ «դարձել» ու բանակից խուսափել: Ի վերջո, փաստ է, որ բանակից ազատելու հին ու փորձված ձեւերից մեկը հենց նման կեղծ հիվանդություններն են: Եվ երկրորդը. եթե նախարարն իրոք հիվանդ է, հանրությունն իրավունք չունի՞ տեղեկանալ, թե ինչ հիվանդության մասին է խոսքը: Այսինքն, նման հիվանդությամբ անձնավորությունը կարո՞ղ է նախարարական ծանր աշխատանք կատարել:  Իսկ որ այս երկու փաստարկների պարագայում անգամ նախարարի խոստացած պարզաբանումը չի տրվում, դա արդեն ցանկացած մտածմունքի տեղիք էլ կարող է տալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА