ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելք» դաշինքը կփլուզվի՞

13.06.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ելք» դաշինքը կփլուզվի՞

Մամուլում լայնորեն շրջանառվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է միայնակ, առանց «Ելք» դաշինքի, գնալ առաջիկա հնարավոր խորհրդարանական ընտրությունների: Ընդ որում` ՔՊ-ականներն առնվազն չեն հերքում: Իսկ թե ինչ են մտածում այս մասին «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության ԼՀ-ական պատգամավոր ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՑ:

«Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում»

Այժմ «Ելք» դաշինքում ընթանում են քննարկումներ` առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափերի շուրջ, եւ բնական է, որ կան նաեւ մամուլում տարբեր խոսակցություններ: Չեմ ցանկանա, քանի դեռ չկա վերջնական որոշում դաշինքում, դատողություններ անել այն լուրերի մասին, որոնք շատ ժամանակ չճշտված են: Եկեք սպասենք, քննարկումները կավարտվեն, եւ վերջում բոլորդ, ըստ պատշաճի, կիմանաք արդյունքների մասին:

– Այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստանը» եթե ոչ «Ելքի» հետ, առանձին կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին:

– Մեր դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ մենք` «Ելք» դաշինքի մեր գործընկերների հետ միասին, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրել ենք շատ կարեւոր փոփոխություններ եւ ձեռքբերումներ: «Ելք» դաշինքը դարձել է Հայաստանի քաղաքական համակարգի ամենավճռորոշ ուժերից մեկը եւ թելադրել է քաղաքական օրակարգ: Ուստի` մեր գործընկերների հետ պատկերացնում ենք շարունակականությունը մեր գործունեության, մեզ միավորում են մի շարք բաղադրիչներ, ընդհանուր գաղափարներ եւ քաղաքական մշակույթ: Այսինքն` մենք շարունակում ենք այն դիրքորոշումն ունենալ, որ «Ելք» դաշինքն իր արդյունավետությունը ցուցաբերել է, եւ պետք է քննարկենք` տեսնելու նաեւ դաշինքի առաջիկա ընտրություններին պատրաստվելու եւ մասնակցելու ձեւաչափը:

– Որոշակի տրամադրվածություններ տեսնո՞ւմ եք դաշինքում, որ կուսակցությունները նպատակ ունեն առանձնանալու:

– Չեմ ցանկանա հրապարակայնացնել այս կամ այն տրամադրվածությունները: Ամեն դեպքում, պետք է ասեմ, որ տեսնում եմ պատրաստակամություն բոլոր կողմերից շարունակելու այն արդյունավետ աշխատանքը, որն ունեցել ենք: Կան տեխնիկական որոշ հարցեր, որոնք պետք է քննարկվեն, ինչը միշտ եղել է ամենատարբեր հարցերի շուրջ: «Ելք» դաշինքը Հայաստանի քաղաքական ուժերի մեջ կարող եմ վստահաբար ասել, որ ամենաբարձր ներքին ժողովրդավարություն ունեցող ուժերից մեկն է, եւ այդ ժողովրդավարության կարեւոր բաղադրիչներից մեկը նաեւ հենց այս քննարկումներն են, որոնք ընթանում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА