ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմ ու Մոուրինյոյի միջեւ տեղի ունեցած պատմությունը շատ բան է սովորեցրել ինձ. Մխիթարյան

13.06.2018 14:55 ՍՊՈՐՏ
Իմ ու Մոուրինյոյի միջեւ տեղի ունեցած պատմությունը շատ բան է սովորեցրել ինձ. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kommersant-ի հետ զրույցում անդրադարձել է նաև «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխությանը, պատասխանելով հարցին թե ակումբ փոխելու գործում որքանով է դեր խաղացել Ժոզե Մոուրինյոյի անվստահությունը,հայ ֆուտբոլիստը պատասխանել է.

Հենրիխ Մխիթարյանը հայ երեխաների հետ նկարահանվել է UNICEF-ի հոլովակում

«Հանդերձարանի խոսակցությունները պետք է հանդերձարանում մնան: Իսկ իմ և Մոուրինյոյի միջև տեղի ունեցածը մնացել է անցյալում: Այդ պատմությունը շատ բան սովորեցրեց ինձ: Ես դրանից ինչպես լավ, այնպես էլ վատ դասեր քաղեցի, բայց ամեն դեպքում դա օգտակար փորձ էր: Ամեն դեպքում, ես չեմ հանձնվել: «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև վերջին օրը ձգտել եմ զարգանալ և ապացուցել, որ ես լավագույններից մեկն եմ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА