ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լուսավոր Հայաստանը» Մանե Թանդիլյանին փոխարինող ունի

13.06.2018 14:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Լուսավոր Հայաստանը» Մանե Թանդիլյանին փոխարինող ունի

Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը պաշտոնից հչաժարականի դիմում ներկայացրեց, որը հանրության, այդ թվում` վերնախավի շատ ներկայացուցիչների համար անկնկալ էր: Մ. Թանդիլյանն  հրաժարականի դիմումը հետեւյալ կերպ է մեկնաբանել, նշելով, որ պարտադիր կենսաթոշակայինի հետ կապված իր եւ նորընտիր կառավարության տեսակետները չեմ համընկնում եւ կառավարության ընդունած որոշումը հակասում է իր ոունեցած տեսակետին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր. «լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանի խոսքով` Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցը իրենց կուսակցությունում` «Լուսավոր Հայաստանում» չի քննարկվել եւ այս ամենը եղել է Մ. Թանդիլյանի անձնական դիրքորոշումը. «Մ. Թանդիլյանի հրաժարականը կուսակցության համար եղել է անակնկալ, միեւնույն ժամանակ մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը, Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, քաղաքական զինակիցը եւ նա կայացրել է անձնական որոշում: Նա եղել է «Դեմ եմ» շարժման առաջնորդներից մեկը եւ բնականաբար պարտադիր կուտակային համակարգը եւ դրա ներդրաման հետ կապված խնդիրները մեզ համար շատ մեծ եւ էական նշանակություն ունեն եւ նշված իրավիճակից ելնելով նա գնաց այդ քայլին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը , երբ վարչապետն ընդունի հրաժարակնի դիմումը, այն ժամանակ էլ կմտածեն, թե կուսակցությունից ում առաջադրեն այդ պաշտոնին. «Եթե վարչապետը ընդունի Մանե Թանդիլյանի դիմումը, մենք ստիպված կլինենք , այլ թեկնածու ներկայացնել, եթե տարբերակ լինի, որ նա շարունակի աշխատել, բանականաբար ուրախ կլինենք: Մեր կուսակցությունում ունենք մարդկային լավ ռեսուրս եւ ցանկացած նախարարի պաշտոնում կարող ենք մարդ առաջադրել»,-ընդգծեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու  Մ. Թանդիլյանը դուրս եկավ նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, Էդմոն Մարուքյանը փաստեց. «Կարծում եմ` կուսակցությունից դուրս գալու հարցը նույնպես անձնական դաշտում է, որովհետեւ որքանով նա է մեկնաբանել , որպեսզի նաեւ կուսակցության գործունեությանը` կապված այս կառավարության աջակցելու հետ, չխոչընդոտի, չնայած պետք է ասեմ, որ նման խնդիր չկա: Այսինքն` Թանդիլյանը կարող է հրաժարական ներկայացնել եւ դուսր գալ կառավարության կազմից, բայց կուսակցությունը շարունակի իր դիրքորոշումը պահպանել այնպես, ինչպես որ կա: Նա սովորական անդամ չէ, այլ կուսակցության փոխնախագահն է, բնականաբար մեզ համար դսա ցավոտ որոշում է, սակայն միեւնույն ժամանակ մենք հարգում ենք նրա որոշումը: Մենք չէինք ցանկանա, որ նա դուրս գար կուսակցությունից, այս հարցով մենք նրա հետ կզրուցենք»,-նշեց Է. Մարուքյանը:
Անդրադառնալով այն հարցին, որ մինչեւ այժմ «Ելք» խմբակցության պաշտոնը թափուր է եւ այն խոսակցություններին, որ այդ պաշտոնի հետ կապված դաշինքում լուրջ տարաձայնություններ կան, Էդմոն Մարուքյանն ասաց, որ տարաձայնությունների վերաբերյալ խոսակցությունները չեմ համապատասխանում իրականությանը. «Ֆրակցիայի ղեկավարի պաշտոնն այնքան կարեւոր պաշտոն չէ, որքան որ քննարկումներն են մեզանում: Հետեւաբար այդ քննարկումների արդյունքում կլուծենք այս խնդիրը: Ֆրակցիայում ունենք քարուղարություն, այն նորմալ գործում է»,-շեշտեց Է. Մարուքյանը:

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կլուսավորի արևային էներգիայի օգնությամբ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА