ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բախտ նայողը համակարգում է որոնման աշխատանքները», իսկ ԱԻՆ-ն ու ոստիկանությունը պասիվ դիրքում են

13.06.2018 13:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ
«Բախտ նայողը համակարգում է որոնման աշխատանքները», իսկ ԱԻՆ-ն ու ոստիկանությունը պասիվ դիրքում են

«Արդեն 5 օր է համացանցում եւ լրատվականներով տարածվում է աուտիստիկ խանգարումներ ունեցող (այլ ոչ աուտիզմով տառապող) 14-ամյա Հայկ Հարությունյանի կորելու փաստը: Համոզված եմ, որ քչերը նոր իմացան այս մասին», - այս մասին գրում է հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու մանրամասներ պատմում. «Երեկ, գործարար Տիգրան Հարությունյանի անձնական նախաձեռնությամբ եւ միջոցներով, շուրջ 70 միավոր տեխնիկա, այդ թվում ամենագնացներ, կվադրոցիկլներ, բագգիներ ու դրոններ եւ շուրջ 150 մարդ ներառվեց երեխայի որոնման աշխատանքներում: Ընթացքում մեզ միացան նաեւ այլ բարձր ինքնագիտակցության քաղաքացիներ (թող ներեն ինձ նրանք, ում չեմ նշել), Էջմիածնի հայորդաց տան անդամները եւ այլ կամավորներ: Հա, մոռացա ասեմ նաեւ, որ վերջապես միացան մեզ, մեր՝ հարկատուների վճարած հարկերից աշխատավարձ ստացող ԱԻՆ անդամները՝ 1 ուազ մեքենայով եւ 4 հոգի անձնակազմով, եւ իհարկե մեր հետ էր գյուղի ոստիկանությունը՝ 2-3 հոգի անձնակազմով»: 

Աստղաբանը՝ բացահայտել է մոդել Անահիտ Հարությունյանի գաղտնիքները

Հոգեբանը տեղեկացնում է, որ կատարված ամբողջ աշխատանքների ընթացքում ԱԻՆ ներկայացուցիչները, գրավելով պասիվ դիրք, այնպիսի տպավորություն են թողել, կարծես, եկել էին հետեւելու, այլ ոչ թե դա իրենց գործառույթն էր. «Սակայն ուզում եմ ներողություն խնդրել, հետագայում պարզվեց, որ սա ոչ թե ԱԻՆ-ի, այլ ոստիկանության գործառույթն էր՝ ըստ օրենքի, ովքեր, պետք է մեր եւ կորած երեխայի ընտանիքի անդամների վճարած հարկերի հաշվին ձեւավորեին շտաբ եւ կազմակերպեին երեխայի որոնման աշխատանքները, որին մենք կարող էինք ներառվել, կամ՝ ոչ: Ի հակառակ այդ փաստի, ոստիկանները եւ ԱԻՆ-ը, պատասխանատվությունը թողնելով մեզ վրա, շարունակ մոտենում էին, որպեսզի հրահանգ ստանան, թե իրենք ինչով կարող են օգտակար լինել եւ ինչպես արտահայտվեց որոնման ակտիվ մասնակիցներից մեկը՝ «ամբողջ ուժով նստած էին իրենց մեքենայի մեջ» այն դեպքում, երբ հարյուրավոր մարդիկ, թողած իրենց կարեւոր գործերը, որից պետք է հարկ վճարեն, ոտքով դաշտերով փնտրում էին բալիկին»: 

Մ. Մադաթյանը նաեւ շեշտում է. «Կարծում եմ, որ հենց սա է մեր երազած Հայրենիքը, որտեղ մեկ՝ 14 տարեկան հիվանդ երեխայի կյանքը չարժե այնքան, ինչքան կրթության համակարգում ինտեգրացիոն կրթության հարցը, եւ չունի այնքան կարեւորություն, որ դրանով զբաղվեն պատշաճ մարմինները, իսկ կամավորները՝ մնան կամավոր: Մինչ այս պահը, ոստիկանությունը ոչ մի կերպ չի միջամտել որոնման աշխատանքներին: 5 օր... 5 օր ու մի բոբիկ, սոված եւ մրսած, հիվանդ ու վախեցած երեխա... գիշերով մենակ գայլերի ու շնագայլերի մեջ... իր համար բոլորովն անծանոթ տարածքում... մի Հայաստանի Հանրապետության ՀՊԱՐՏ քաղաքացի... »:

Որպես հետգրություն՝ հոգեբանը հավելում է. «Որոնումները հասել են մի փուլ, որ գյուղերից մեկի գյուղապետը, երեխայի հուսահատված եղբորը ցույց է տվել «միակ» տարբերակը՝ իրենց գյուղի մոմ թափողին, կամ բախտ նայողին: Եվ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի գոյացման համար հարկեր վճարող, սակայն նույն ոստիկանության կողմից անտեսված ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացին՝ կորած երեխայի եղբայրը, անելանելիությունից ստիպված դիմել է այդ քայլին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА