ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հ. Բաբուխանյանը առաջարկել է զերծ մնալ կարմիր գծերի տուգանքներ նշանակելուց

13.06.2018 11:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հ. Բաբուխանյանը առաջարկել է զերծ մնալ կարմիր գծերի տուգանքներ նշանակելուց

Թեեւ Նիկոլը սկսել է իր շարժումը արագաչափերը «սկոչելուց» ու կարմիր գծերի դեմ բոցավառ ելույթներից եւ այնուհետ հարյուր ագամ կրկնել, որ դրանք ժողովրդից ապօրինի ձեւով փող կորզելու ստոր հնարքներ են, նոր կառավարությունը այդ հարցում որեւէ քայլ այդպես էլ չի կատարել: Եվ հասարակությունը գտնվում է շփոթության մեջ` թե հիմա արագաչափեր կան, թե չկան, դրանց վրայից Նիկոլի սկոչածները հանել են, թե ոչ, կարմիր գծերը շարունակում են ապօրինաբար ժողովրդից գումարներ կորզել, թե ոչ: Սակայն <երջանկության նամակները>` այսինքն տուգանքների վերաբերյալ իրազեկումները, շարունակում են նախկինի նման <երջանկացնել> <նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին>: 

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, վարչապետին, բայց չի ստացվի. ԱԱԾ տնօրեն

Այս կապակցությամբ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նշելով, որ ՀՀ նոր իշխանությունները եւ անձամբ վարչապետը բազմիցս հայտարարել են, որ կարմիր գծերը անօրինական երեւույթ են, ինչով շփոթության մեջ են դրել ՀՀ քաղաքացիներին, ովքեր չգիտեն այլեւս ուժի մեջ են կարմիր գծերը, թե ոչ: Հ. Բաբուխանյանը առաջարկել է քաղաքապետարանին հանդես գալ պարզաբանող հայտարարությամբ նշելով, որ կարմիր գծերի հարցում որեւէ բան չի փոխվել, իսկ մինչեւ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալը պատգամավորը առաջարկել է ձեռնպահ մնալ կարմիր գծերի առնչությամբ վարչական վարույթներ հարուցելուց: 

Ա. Հակոբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА