ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չարաշահում բառը երբեւիցե ոչ մի ստուգող չի կապել իմ անվան հետ»

12.06.2018 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ
«Չարաշահում բառը  երբեւիցե ոչ մի ստուգող չի կապել իմ անվան հետ»

ՀՀ մշակույթի նախարարությունը, մասնավորապես պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների ուղղությամբ, ամենաքննադատվածն է: 2017 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում հուշարձանների նորոգման անվան տակ մոտ 67 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել` 2014-2016թթ. ընթացքում, որի հետ շրջանառվում է մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի անունը: Նախորդ շաբաթվա վերջում Ա. Սամուելյանն իր  պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: «Իրավունքի» հետ զրույցում տիկին Սամուելյանը տեղեկացրեց, որ ազատման դիմումն ուրբաթ օրն է ուղարկել ՀՀ վարչապետին:

Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնից

«ԱՄԵՆ ՆՈՐ ԹԻՄ ԻՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ»

- Տիկին Սամուելյան, պաշտոնից Ձեր ազատման դիմումը հիմնավորել եք նրանով, որ հեղափոխություն է եղել, ու նոր կառավարությունը նոր մարդկանցով պետք է շարունակի քաղաքական գործունեությունը:

- Ես չեմ ասել, որ հեղափոխություն է եղել, ասել եմ` իշխանափոխություն է եղել,  խոսքերն արժեք ունեն: Ամեն նոր թիմ իր թիմակիցների հետ պետք է աշխատի, ու դա շատ նորմալ եմ համարում:

- Այդ դեպքում, ինչո՞ւ իշխանափոխությունից մեկ ամիս անց որոշեցիք հեռանալ, այլ ոչ թե անմիջապես իշխանափոխությունից հետո:

- Նախ եւ առաջ ես գործի մարդ եմ, եւ ինձ համար դա շատ կարեւոր է: Չնայած, փոխնախարարը համարվում է քաղաքականացված պաշտոն, բայց ինձ համար առաջնայինը ինձ հանձնարարաված այն ոլորտներն են, որոնց վերաբերյալ ծառայություն եմ արել, որ հնարավորինս մաքսիմալ փոխանցում լինի նորերին, եւ ինչ-որ հարց էլ հնարավոր լինի նաեւ ճիշտ ներկայացնել նոր ղեկավարությանը:

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՉՍԻՐԵՑԻՆ ԻՆՁ»

- 2009 թվականից, երբ եկաք Կառավարություն, այսօրվա նոր կառավարության նման Ձեզ էլի ոչ ոք չէր ճանաչում, ու Ձեր անունը կապվում էր այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Որից հետո` մինչեւ այսօր, Ձեր անունն անընդհատ կապվում է պատմամշակութային հուշարձանների վերանորոգման  համար տրամադրված գումարների չարաշահումների հետ:

- Երեւի թե, ձեր գործընկերները` լրագրողները, հենց առաջին օրվանից չսիրեցին ինձ, հիմնավոր, թե` անհիմն, արդեն թող պատմությունը որոշի, բայց նման կարծիք իմ մասին միայն լրագրողներն են հայտնում: Այսօր էլ, շաբաթ-կիրակի էլ բազմաթիվ զանգեր եմ ստացել, որոնք շատ ջերմ ու բարձր են գնահատել իմ աշխատանքը, մի քիչ անհամեստ է հնչում իմ կողմից, բայց ե՛ւ Հնագիտության ազգագրության ինստիտոտը, ե՛ւ ճարտարապետները` առանձին, ե՛ւ շինարարները, ե՛ւ անգամ որմնադիր վարպետից եմ ստացել զանգ: Ես ինձ բավարարված եմ զգում: Չնայած կարող է ձեզ հիմա նեղացնի ասածս, բայց աշխատանքը ոչ թե լրագրողներով, այլ` պրոֆեսիոնալներով է գնահատվում: Այն ամենն ինչ արվել է, շատ հստակ կարող է երեւալ եւ ի ցույց դրվել: Չարաշահում բառը երբեւիցե, բացի լրագրողներից, ոչ մի կառույց, ստուգող չի կապել իմ անվան հետ, որեւիցե ստուգման մեջ իմ անվան, իմ անձի հետ որեւէ առերեսում, առնչություն չկա: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հետ իմ անունը կապելուն, այո, մենք փոքր երկիր ենք, եւ շատերն իրար ճանաչում են: Այո,  Տիգրան Սարգսյանին ճանաչել եմ, ինչպես նաեւ` Հասմիկ Պողոսյանին ու Արմեն Ամիրյանին... Այսօր էլ կառավարության նոր անդամները բոլորն իրար ճանաչում են, նույն հաջողությամբ կարելի է նույն բաներն ասել իրենց մասին:

Կլանային բիզնես ֆինանսների նախարարությունում. hayastan24.com

«ՄԻ ԱՄԲՈՂՋ ՈԼՈՐՏԻ ՎՐԱ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՑԵԽ ՇՊՐՏԵԼՈՎ ՉԷ»

- Վերջին շրջանում ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում մոտ 67 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել` 2014- 2016թթ. ընթացքում իրականացված հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների հետ կապված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սա եւս կապվում է Ձեր անվան հետ, նույնիսկ ասում են` հրաժարականի դիմում եք գրել հենց այդ պատճառով:

- Նորից եմ ասում` որեւիցե ձեւով այդ հաշվետվության մեջ իմ անձը ոչ մի ձեւով շոշափված չէ, ավելին` դատախազություն փաթեթը` գործերը, ուղարկել ենք մենք` Մշակույթի նախարարությունը, այն ժամանակվա նախարարի գլխավորությամբ: Այսինքն` հարկ ենք համարել, որպեսզի անաչառ ստուգումներ անցկացվեն այս ոլոտում նույնպես, ինչպես մյուս ոլորտներում: Հատուկ պետք չէ հուշարձաններն առանձնացնել, ստուգումներն ամբողջ մշակույթի ոլորտներում է եղել, իսկ մնացածը` ժամանակը ցույց կտա, երբ դատախազությունը կավարտի իր աշխատանքը: Կարծում եմ` պատկերն այլ կլինի, որովհետեւ բոլոր շինարարներին չի կարելի նույն սանրով սանրել, շատ պարկեշտ աշխատող, իրենց գործի գիտակներ կան: Գիտեք, վերականգնումն այնքան դժվար գործ է, որ մարդ պետք է իսկապես սիրի եւ գնահատի այն մշակութային ժառանգությունը, որի վրա ինքն աշխատում է, այն շատ քրտնաջան, մի քանի մասնագիտությունների ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք է, եւ մի ամբողջ ոլորտի վրա հենց այնպես ցեխ շպրտելով չէ: Նորից եմ ասում` ոչ թե Մշակույթի նախարարության վրա են գործ բացել, այլ նախարարությունն ինքն է խնդրել, որ ստուգումներ իրականցնեն, կա՞ տարբերություն դրա մեջ. ինձ թվում է` այո:

- Այսինքն` դատախազության որոշումից հետո պարզ կլինի, թե այդ 67 մլն դրամի պարտավորությունն ում ուսերին կմնա` նախարարությա՞ն, թե` Ձեր:

- Նախ` նախարարության չէ, այլ այն շինարարական կազմակերպությունների, որոնց կատարողականներում կարող է խնդիրներ լինեն: Դա նախարարության խնդիրը չէ, էլի եմ ասում` խնդիրը գտնվում է այլ տիրույթում, բայց քանի որ, ես իրավապահ մարմին չեմ, այլ ներկայացնում եմ Մշակույթի նախարարությունը, այդքանով զերծ եմ մնում, արդեն թող ստուգումն իրենք անեն: Իմիջիայլոց, երբ ես 2009 թվականից եկա աշխատանքի, ամեն երկու տարին մեկ ստուգումներ են իրականացվել, այդ ժամանակ արդեն ստուգումներն իրականցված էին, եւ ես եկա այդ խնդիրները լուծելու պահին: Մենք աշխատել ենք շինարարների հետ, եւ իրենք վերադարձրել են գումարները բյուջե: Էլի եմ ասում` միշտ այդ խնդիրը կա, ուղղակի հաճախ թյուրըմբռնման հարց է լինում, օրինակ` տարբեր տարիների գնացուցակներից ձեւավորված ծավալաթերթը: Հաճախ ակնադիտական են  ստուգումները լինում` քարի նյութի հետ կապված: Ասենք` ստուգողը շինարար չէ, ասում է` սա անդեզիտ է, մեր թղթերում գրված է, որ դա տուֆ է, գների տարբերությունն այդտեղ է առաջանում: Չեմ կարծում, որ մասնագիտական ավելի խորքային ուսումնասիրությունից հետո նման խնդիրներ առաջանան:

ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԿՄԵԿՆԻ ՀԱՆԳՍՏԻ

- Տիկին Սամուելյան, Լիլիթ Մակունցի հետ աշխատեցիք մեկ ամիս, ի՞նչ եք կարծում, մեր մշակույթը ապահո՞վ ձեռքերում է:

- Կարծում եմ` նրա նշանակումը շատ գովելի է, երիտասարդ կադրեր են նշանակվում: Իսկ տիկին Մակունցը, ճիշտ է, լեզվի մասնագետ է, բայց լեզուն էլ է մշակույթ: Ինքս, ներկա լինելով բազմաթիվ հանդիպումների եւ ժողովների, նկատել եմ, որ ցուցաբերել է կառավարչին բնորոշ լավ հմտություններ, եւ ամենակարեւորը` ցանկություն ունի ծանոթանալու եւ ամբողջությամբ տիրապետելու ոլորտին: Այնպես որ, միայն դրականը կարող եմ ասել:

- Այսուհետ ո՞ր ոլորտում եք շարունակելու աշխատանքը, ո՞ւր եք գնալու, գուցե նորից վերադառնաք Ֆրանսիա` շարունակեք Ձեր նախկին աշխատանքը:

- Երբ ինձ նշանակեցին նախարար, ես Հայաստանում չէի ապրում, միշտ էլ իմ կապերը շարունակել եմ պահել կրթական երկրորդ կազմակերպության հետ, որտեղ որպես ազատ դասախոս` ժամավճարով աշխատել եմ, երբեւէ որեւէ ղեկավար ինձ դրանից հետ չի պահել: Իսկ թե ինչ եմ անելու` նախ մի փոքր կհանգստանամ, որովհետեւ այս 9 տարիների ընթացքում նման առիթ չեմ ունեցել: Այնուհետեւ ես ունեմ շատ սիրելի մասնագիտություն` ճարտարապետությունը, եւ կարծում եմ` կշարունակեմ աշխատել ինչպես նախկինում, ես շատ ուրախ կլինեմ, իսկ իմ փոքրիկ բալիկն էլ` կվայելի իմ ներկայությունն իր կողքին:

ԵՐԵՎԱՆԻ ԴԻՄԱԳԻԾԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է 2000-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

- Արդեն որպես ճարտարապետ, վերջին տարիներին Երեւանի աղավաղված ճարտարապետական տեսքի ու հուշարձանների մասին ի՞նչ կասեք:

- Երեւանը փոփոխվել է 2000-2004 թվականներին, երբ պետական հուշարձանների ցանկը ի չիք էր գործածվել: Այդ թեմայի շուրջ միշտ կարող եմ իմ կարծիքը հայտնել, որ Մշակույթի նախարարությանը բոլոր սերունդները` ղեկավարներից մինչեւ շարքային աշխատող, պահել, պահպանել եւ իրենց գործառույթներն իրականացրել են շատ պատշաճ ձեւով: Իհարկե, ելնելով  տնտեսական վիճակից, զուգահեռ հնարավոր չէ Հայաստանի ողջ տարածքով բոլոր հուշարձանները վերականգնել: Սակայն վերջին տարիներին աճել է նաեւ մասնավոր ներդրումների չափը, չնայած մեր վերականգնման բյուջեն բավականին սակավ կարող է թվալ` 250 միլիոն դրամ, բայց շնորհիվ մասնավոր ներդրումների` 2017 թվականին դա հասնում էր 2 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի, որով հնարավոր է եղել ահագին հարց լուծել` համատեղ ջանքերով: Կարծում եմ` այդ քաղաքականությունը նախարարությունում կշարունակվի:

Ամիրյանի գաղափարը նոր նախարարության կազմն իրենով արեց

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА