ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ

12.06.2018 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ

Նախօրեին հերթական սկանդալային ահազանգը տարածվեց հայկական սոցցանցերում, կապված Հայաստան-Նախիջեւան շփման գոտում (սահմանային գոտի հասկացությունն այստեղ պարզապես չի կարող լինել, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ սահմանների ճանաչման պայմանագիր չունեն) ադրբեջանական դիրքերի առաջ բերման հետ: Այս անգամ աղմուկն առաջացել էր ադրբեջանական աղբյուրների ներկայացրած լուսանկարների հիման վրա, համաձայն որոնց՝ ազերիները հայտնվել էին սահմանային Գյուննութ գյուղի գերեզմանատանը՝ այնտեղ պարզելով ադրբեջանական դրոշ: Միաժամանակ, նույն ադրբեջանական աղբյուրները տարածել էին տեղեկատվություն, ըստ որի՝ վերահսկողության տակ են առել մոտ 11 000 հա տարածք:

Լիբանանի նախագահն աշնանը կժամանի Հայաստան

 

ԵԹԵ ՈՉ 11 000 ՀԱ, ԱՊԱ ԻՆՉՔԱ՞Ն

Այդ տեղեկատվությանը չհապաղեց արձագանքել ՀՀ ՊՆ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, թե՝ ադրբեջանցիները հայտնվել են 1990-ականներից ի վեր չեզոք գոտի հանդիսացող այդ հատվածում, քանի որ ՀՀ զինված ուժերի հրամանատարությունն է, ի պատասխան սույն թվականի հունիսի 6-ին եւ 7-ին ադրբեջանական խնդրանքի, թույլատրել որոշ քաղաքացիների՝ մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ. «Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ: Հայկական կողմը` հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին եւ մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»: Նախօրեին էլ տեղեկացվեց, թե որոշ բլոգերների եւ փորձագետների են տարել նախիջեւանյան սահման: Սակայն, ինչպես հասկացվում էր այդ այցին մասնակից Ստյոպա Սաֆարյանի գրառումից, խումբը եղել է Գյուննութի հատվածում, որը, սակայն բավական հեռու է հայկական Արենի գյուղից, որի ուղղությամբ էլ, ըստ հայկական աղբյուրների, հիմնականում տեղաշարժվել են ադրբեջանական դիրքերը: ՊՆ խոսնակի այս հայտարարության մեկ ուշագրավ դրվագի դեռ կանդրադառնանք: Մինչ այդ նկատենք, որ Հայաստան-Նախիջեւան սահմանահատվածի (հայկական Արենի գյուղին հարակից) հատվածում Ադրբեջանի կողմից 11 000 հեկտար տարածք զավթելու տեղեկատվությանն անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Թվիթերյան իր էջում ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այս մեկնաբանությունն էր տվել. «Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու եւ «լայքելու»»: Նկատենք, հայտարարությունը միանգամայն անորոշ է. ՀՀ ԱԳ նախարարության խոսնակը, պարզապես ծաղրելով ադրբեջանական աղբյուրների ներկայացված թիվը, այդպես էլ հստակորեն չի հերքում այն: Լավ, ասենք այդ ծաղրանքի տակ հերքում հասկացանք, դա նշանակում է մեկ բան, որ ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Ադրբեջանը 11 000 հա-ի նկատմանբ վերահսկողություն չի հաստատել: Եվ այստեղ մեկ պարզ հարց կա. այդ դեպքում Ադրբեջանը որքա՞ն չեզոք տարածքի նկատմամբ է վերահսկողություն հաստատել, ՀՀ ԱԳՆ-ն կամ ՀՀ ՊՆ-ն կարո՞ղ են հայտարարել, որ՝ 0 հեկտարի: Հազիվ թե, քանի որ կա նաեւ դեռ այս ամսվա սկզբներին ՀՀ պաշտպանության նախարարի արած հայտնի հայտարարությունը: Հիշեցնենք, Դավիթ Տոնոյանի խոսքով. «Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված որեւէ մտահոգություն չունի...»: Այդ կերպ նախարարն ուղղակիորեն ֆիքսել էր, որ Հայաստան-Նախիջեւան շփման գոտու հայկական Արենի գյուղի հատվածում ադրբեջանական դիրքերի տեղափոխման, այսինքն՝ առաջ բերելու եւ չեզոք տարածքները վերահսկողության տակ առնելու փաստ արձանագրվել է: Ավելին, նախարարը նաեւ ընդգծել էր, թե այդ տեղաշարժերն Ադրբեջանն իրականացնում է իր, կոնկրետ՝ Նախիջեւանի տարածքում: Իսկ դրա ենթատեքստը, թերեւս, հետեւյալն է. եթե միջամտենք իր իսկ տարածքում ադրբեջանական տեղաշարժերին, դա կհամարվի մեր կողմից ագրեսիայի դրսեւորում: Եվ ահա այստեղ վերադառնանք ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությանը: Բայց չէ՞ որ հիշատակված Գյուննութ բնակավայրը եւս դեռ ԽՍՀՄ-ի օրոք Նախիջեւանի տարածք էր: Այսինքն, պաշտպանության նախարարի հիշատակված հայտարարության տրամաբանությամբ, ՀՀ ՊՆ-ն այդ ինչո՞ւ պետք է ազերիներին այդ գյուղ մտնելու «մարդասիրական թույլտվություն» տա. եթե իրենցն է, երբ ուզեն՝ կմտնեն, երբ ուզեն՝ դուրս կգան: Բայց եթե ՊՆ խոսնակն ասում է, որ միայն ժամանակավոր մուտքի թույլտվություն են տվել, հիմա էլ կարող են տեղում ցույց տալ, որ այնտեղ ազերիներ չկան, դա նշանակում է, որ հայկական բանակը, ընդգծենք՝ միանգամայն արդարացված, վերահսկում է այն տարածքները, որտեղից կարող է մեզ վտանգ սպառնալ, անկախ նրանից, թե ԽՍՀՄ-ի տարիներին որ վարչական միավորի կազմում է գտնվել: Իսկ Գյուննութից վտանգ կա, քանի որ դեռ ղարաբաղյան պատերազմի օրերին այնտեղից հաճախ են կրակի տակ պահել հայաստանյան բնակավայրերը, մինչեւ որ Գյուննութի այդ կրակակետը չեզոքացվեց: Բայց ահա այս տրամաբանությունն է, որ միանգամայն անհասկանալի է դարձնում նախարարի՝ Դ.Տոնոյանի հիշատակված հայտարարությունը, թե. «Պետք է բոլորը գիտակցեն, որ Ադրբեջանը իրականացնում է իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ, դա Ադրբեջանի, Նախիջեւանի Հանրապետության տարածքն է»: Այսինքն, եթե Գյուննութի հատվածում «որոշակի տեղափոխումներ» չենք թողնում, ապա ինչո՞ւ ենք ադրբեջանական դիրքերի տեղափոխումներ թողնում, մասնավորապես` հայաստանյան Արենի գյուղի հարակից հատվածներում, ինչպե՞ս հասկանանք նույն ՀՀ ՊՆ-ից եկող այս հակասող մտքերը: Չնայած, էականը նման հայտարարությունները չեն, այլ՝ բուն փաստը. որքա՞ն չեզոք տարածքի նկատմամբ է վերահսկողություն հաստատել Ադրբեջանը՝ 0 հեկտա՞ր, 1000 հեկտա՞ր, եթե 11 000 հա չի առել վերահսկողություն տակ, ինչպես որ ծաղրելով հարցը, փորձում է այլ ուղղությամբ տանել ՀՀ ԱԳՆ խոսնակը: Եվ ինչո՞ւ ո՛չ ՀՀ ՊՆ-ն եւ ո՛չ էլ՝ ՀՀ ԱԳՆ-ն, չնայած առկա մտահոգություններին, այդպես էլ հստակ տվյալ չեն ներկայացնում այդ մասին: Վերջապես, չեն հերքում արդեն ոչ թե ադրբեջանական, այլ՝ հայկական աղբյուրների պնդումը, որ այդ տեղաշարժի հաշվին Ադրբեջանը կրակային վերահսկողության տակ է առել Երեւան-Մեղրի մայրուղին: 

Յուրի Խաչատուրովը Մոսկվայում քննության ընթացքի մասին տեղեկություններ չի հայտնել. դա Հայաստանի ներքին գործն է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

ԱՆԳԱՄ 1 ՄԵՏՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ ՎՆԱՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Այսպիսով, քանի դեռ ՀՀ ՊՆ-ն հստակորեն չի հերքել, որ դիրքային այդ տեղաշարժերի արդյունքում Ադրբեջանը որոշակի չեզոք տարածքներ է առել վերահսկողության տակ եւ ուղղակիորեն սպառնում է Երեւան-Մեղրի մայրուղուն, մնում է առաջնորդվել հայկական լրատվական աղբյուրների տեղեկատվությամբ եւ պաշտպանության նախարարի հիշատակված հայտարարության տակ հասկացվող ակնարկով, որ նման դիրքային տեղաշարժերը առկա են: Ընդ որում, առանց որեւէ կրակոցի: Ու այստեղ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այդ տեղաշարժերից առաջ ՀՀ պաշտպանության նախարարը, երբ արտաքին գործերի նախարարի հետ այցելել էր նախիջեւանյան շփման գոտի, ինչպես լրատվամիջոցներն են փոխանցել, Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել էր՝ «Խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»: Նույն պահին նման ռեակցիա էր դրսեւորել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն. «Մենք դիրքային փոփոխություն որեւէ հատվածում թույլ չենք տալու»: Եվ երբ դրանից հետո, առանց անգամ մեկ կրակոցի լինում է դիրքային փոփոխություն, ապա մնում է միայն ենթադրել, որ դա տեղի է ունեցել ոչ թե հակառակորդի ուժային ճնշման հաշվին, այլ՝ հայկական ուժերի թույլտվության: Այսինքն, եղել է այդ տեղաշարժը թույլ տալու քաղաքական որոշում, որը, բնականաբար, ՊՆ-ն ինքնուրույնաբար կայացնել չէր կարող, քանի որ ունենք նաեւ Գերագույն հրամանատար: Թե ինչ գործոնների, իրողությունների արդյունքում կարող էր նման քաղաքական որոշման հնարավորություն առաջանար, դեռ հասկանալու խնդիր կա, եւ թողնենք ժամանակի հստակեցմանը: Սակայն որոշ հանգամանքներ այս պահին էլ են տեսանելի: Նախ, դժվար չէ կռահելը, որ ադրբեջանական դիրքերի անգամ մեկ մետր տեղաշարժը չի կարող անընդունելի չլինել Հայաստանի համար: Եվ եթե նման տեղաշարժ կա, ապա ակնհայտ է, իրավիճակը, որը նման հնարավորություն է տվել, մեղմ ասած, Հայաստանի շահերին համահունչ զարգացում չունի: Եվ երկրորդը. նախիջեւանյան այս իրողությունները ձեւավորվում են ղարաբաղյան բանակցությունների նոր փուլի մեկնարկին, այսինքն՝ դրանք հազիվ թե իրար հետ խորքային կապեր չունենան: Ընդ որում` նկատենք, որ այս նոր փուլը եւս, գոնե հրապարակային հարթակում, Հայաստանի համար շահավետ ընթացքի մեջ չէ: Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն ուղղակիորեն հայտարարեց, որ չի պատրաստվում բանակցել Արցախի անունից: Դա լավ տարբերակ կլիներ, եթե միայն հնարավոր լիներ դրան հասնել: Իսկ իրողությունն այն է, որ Ադրբեջանը Արցախի անունից բանակցելուց հրաժարվելու քայլը համարում է բանակցային գործընթացից ետ կանգնելու փորձ: Համանախագահներն էլ, մասնավորապես՝ ՌԴ-ն, այն կարծիքն է հայտնել, որ բանակցային ձեւաչափը կարող է փոխվել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածության դեպքում, որը կոնկրետ Արցախի մասնակցության դեպքում չկա: Վաղը Հայաստանում կլինեն Մինսկի խմբի համանախագահները, եւ այս այցի ընթացքում բանակցությունների հետագա ընթացքի մասով միգուցե հստակեցումներ լինեն: Եթե ոչ, ով գիտի, թե ինչ զարգացումների առաջ ենք կանգնելու. մինչեւ իսկ բանակցային գործընթացի դադարեցման տարբերակն ամենեւին էլ չի բացառվում: Իսկ նման զարգացումների պարագայում, նախիջեւանյան դիրքերի հետ կապված, այս խնդիրը դեռ շատ գլխացավանքի տեղիք է տալու:

Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը` անսպասելի պատճառով

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА