o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեգան Մարքլը խախտել է թագավորական «դրես-կոդը» (լուսանկարներ)

10.06.2018 20:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեգան Մարքլը խախտել է թագավորական «դրես-կոդը» (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ ամերիկյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասսեքսի դքսուհու կոչումը, խախտել է թագավորական «դրես-կոդը», գրում է The Sun-ը։

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին իրենց որդու նոր լուսանկարն են հրապարակել

Հայտնի է, որ թագավորական տան անդամ կանանց արգելված է ուսերը բաց զգեստ կրել, մինչդեռ Մեգանը որոշել է չհնազանդվել այդ սահմանափակմանը։

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ծննդյան տոնի առթիվ արքայական հեծյալ պահակազորի դուրս բերման ավանդական շքերթի ժամանակ արքայազնի կինը կրել է լանջաբացվածքով ու բաց ուսերով հագուստ, ինչը չի վրիպել լրագրողների աչքից։

Պարբերականը նկատում է, որ Մեգանն առաջին անգամ չէ, որ խախտում է թագավորական վարվելակարգի կանոնները։ Օրինակ՝ նա գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ բռնում է ամուսնու՝ արքայազն Հարիի ձեռքը, ինչը նույնպես արգելված է թագավորական ընտանիքում։

Նախկին դերասանուհին նաև մեկ անգամ ինքնագիր է տվել իր երկրպագուհի մի աղջնակի, մինչդեռ թագավորական ընտանիքի անդամներին խստիվ արգելված է ստորագրություն բաժանել։

Картинки по запросу Супруга принца Гарри нарушила королевский дресс-код

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА