ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շատ վատ տպավորություն են թողնում որոշ նախարարներ, որոնք մաղձ են արտաշնչում»

08.06.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Շատ վատ տպավորություն են թողնում որոշ նախարարներ, որոնք մաղձ են արտաշնչում»

Հայաստանյան վերջին զարգացումներն իրենց հետեւանքներն ունեցան քաղաքական ուժերի վրա, իսկ շարքային ՀՀ քաղաքացու կյանքում այդպես էլ ոչինչ չփոխվեց, եւ նա շարունակում է կերակրվել հիմա էլ նոր իշխանության խոստումներով ու նույնիսկ` բարի ցանկություններով, ինչն էլ ամրագրել է կառավարության ծրագրում: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ:

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ ԿԱՅԻՆ, ՈՐՈՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՂՎԵԻՆ»

– Պարոն Կարախանյան, վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված` որոշ պատգամավորներ լքեցին ՀՀԿ խմբակցությունը, որոշ ՀՀԿ-ականներ էլ դուրս եկան կուսակցությունից: Սա Հանրապետականի համար ինքնամաքրմա՞ն ճանապարհ է, թե ուժերի ջլատման:

– Շատ բարդ հարց եք տալիս, բայց վստահ եմ, որ կուսակցությունն իր ուժերը կպահպանի, որովհետեւ Հանրապետականը մեկ օրվա կուսակցություն չէ: Նրա արմատները գալիս են խորքից, եւ չեմ կարծում, որ կուսակցությունը չի դիմագրավի նաեւ այս անգամ: Մենք այնքան բաներ ենք տեսել` տեսել ենք ցեղասպանություն, մոնղոլական արշավանքներ, հազար ու մի տեսակի ցավերի միջով ենք անցել ու դիմացել ենք, կարծում եմ` այս մեկն էլ կտանենք: Իհարկե, նաեւ հստակ գիտակցում եմ, որ կուսակցությունից, այսպես ասած, դուրս մղվողներ շատ կլինեն, եւ սա ինքնամաքրման գործընթաց կլինի: Ավելին` շատ էլ լավ կլինի, որովհետեւ պատահական մարդիկ կային, որոնք անպայման պետք է դուրս մղվեին:

– Ձեր գնահատմամբ` իշխող Հանրապետական կուսակցությունը որտե՞ղ սխալվեց, որ Նիկոլ Փաշինյանը երկրում իրավիճակ փոխեց:

– Պատճառները կարող են մի քանիսը լինել, բայց դրանց չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ ինձ համար էլ շատ զարմանալի եւ անհասկանալի երեւույթեր տեղի ունեցան: Դժվարանում եմ պատասխանել:

«ՈՐ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԼԵԶՈՒՆ ԼԱՎ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԿԻՐ ԿԱՌԱՎԱՐԵԼ»

– Անդրադառնանք նոր իշխանություններին. նորաթուխ կառավարությունն ամբողջովին ձեւավորվել է, ի՞նչ կասեք կադրային փոփոխությունների մասին:

– Ճիշտն ասած, էլի դժվարանում եմ ասել, որովհետեւ ոչ մեկին գրեթե չեմ ճանաչում, բացի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից: Սակայն ինձ վրա շատ վատ տպավորություն են թողնում որոշ նախարարներ, որոնք մաղձ են արտաշնչում եւ որեւէ կառուցողական կամ իրենց խողովակին հարիր մտքեր չեն արտահայտում:

– Ամեն դեպքում, կառավարությունը ձեւավորելիս ակնհայտ է, որ շեշտը դրվել է երիտասարդների վրա: Կարծում եք` սա իր բացասական հետեւանքներ կունենա՞:

– Գիտեք, ես բազմանդամ ընտանիք ունեմ, եւ մեր ընտանիքում ամեն ինչը պահպանվում է ըստ կարգի: Բոլորն իրավունք ունեն խոսելու, բայց վճռական խոսքը իմն է, որպես գերդաստանի, այսպես ասած, նահապետ: Այնպես որ, թանաքամանի հոտը դեռ չանցած երիտասարդները միգուցե սովորել են, անգլերեն գիտեն եւ Արեւմուտքի լեզուն լավ են հասկանում, բայց սա դեռ չի նշանակում, որ իրենք կարող են երկիր կառավարել: Ինչքան էլ ես այն ժամանակ պայքարել եմ սովետական իշխանության դեմ` մեր ազգի, մեր պետության ինքնության համար, բայց խորհրդային իշխանությունում մի կարեւոր խոսք կար, ասում էին` «շկոլա անցած մարդ է»: Այսինքն` այն ժամանակ մարդիկ վարպետից բարձրանում էին, հասնում գլխավոր ինժեների պաշտոնի, հետո նոր` տնօրենի: Կարծում եմ, որ սա բավականին ուսանելի դաս էր, մինչդեռ հիմա եկել են նորերն ու ասում են` չէ, մենք արդեն սովորած ենք, ամեն ինչ կարող ենք կառավարել, որեւէ խնդիր չունենք: Ցավում եմ, որովհետեւ ես այս պետության քաղաքացին եմ եւ ուզում եմ, որ իմ պետությունն ապրի անվտանգ եւ կարողանա զարգացում ունենալ:

Չի բացառվում, որ ՀՀԿ առաջիկա նիստի օրակարգում ներառվի ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության հարցը. Աշոտյան

«ԱՅՍՕՐ ՀԱՐՄԱՐ ՊԱՀ Է, ԲՈԼՈՐԸ ՀԱՇԻՎՆԵՐ ԵՆ ՄԱՔՐՈՒՄ»

– Ի դեպ, երկրի զարգացման մասին. կարդացե՞լ եք նոր կառավարության ծրագիրը, որը երեկ ընդունվեց խորհրդարանում:

– Ծրագրին ծանոթ չեմ, ընդամենը լսել եմ մեր պատգամավորների կարծիքը, որը գրեթե բոլորինը միասնական է` չկա այդտեղ ծրագիր, ընդհանուր առմամբ` դեկլարատիվ բնույթի հայտարարություններ են: Մտածում եմ, որ նոր իշխանությունները որդեգրել են կոնկրետ քաղաքականություն` թվեր չեն ասում, որովհետեւ վաղը ժողովուրդը պիտի ասի` բա ի՞նչ եղան այդ թվերը, չէ՞ որ խոսք էիք տվել: Ես ուշադիր հետեւում եմ նաեւ ուրիշ կազմակերպությունների կամ կուսակցությունների ներկայացուցիչների խոսքերին, մասնավորապես` ,Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքն եմ լսել, որը նույնպես չի հավանում ծրագիրը:

– Բայց առնվազն երկու քաղաքական ուժ` «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն կողմ են այդ ծրագրին, քանի որ համաձայնության կառավարություն են ձեւավորել վարչապետ Փաշինյանի հետ: Ընդ որում` «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցող «Ելքի» կարկառուն դեմքերը շարունակում են պնդել, թե քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատվի:

– Այն, որ բիզնեսը պետք է կառավարումից դուրս լինի, միանշանակ է, այդտեղ որեւէ խնդիր չկա, բայց չեմ ուզում մանրամասներին անդրադառնալ: Ինչ վերաբերում է առհասարակ «Ծառուկյան» դաշինքին եւ ՀՅԴ-ին, կարծում եմ` այսօր հարմար պահ է, բոլորը հաշիվներ են մաքրում, նրանք էլ իրենց հաշիվներն են մաքրում:

«ՍՏԱՑՎՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆՔ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՑ»

– Արցախում էլ, կարծես, մարդիկ սկսել են հաշիվներ մաքրել: Մի խումբ ցուցարարների պահանջով մեկ օրում եղան բազմաթիվ հրաժարականներ ուժային կառույցներից: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է: Այսօր մարդիկ չեն գիտակցում, որ Արցախը կանգնած է պատերազմական գծի վրա, եւ այնտեղ չի կարելի այդ կարգի միտինգային, ցույցային, ստիպողական երեւույթներով, բռնի ուժի հետեւանքով ինչ-որ հեղաշրջում անել:

– Այսօր քաղաքացիներն արդեն սովորել են, որ մի խումբ մարդկանցով կարելի է հավաքվել ու մի օր երկրի ղեկավարին մերժել, մի օր քաղաքապետին ու կաթողիկոսին: Սա ի՞նչ հետեւանքներով է հղի ներքին եւ արտաքին բազում մարտահրավերներ ունեցող մեր երկրի համար:

Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի

– Կարծում եմ` սա սեփական ժողովրդի դեմ ատելություն է, ուրիշ ձեւով չեմ կարող մեկնաբանել: Չի կարող այդպիսի բան, որ կոնսենսուսով ընդունեն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ու վավերացնեն, իսկ այսօր կանգնեն ու ասեն` մենք գիտենք, որ ընտրակաշառքներ են բաժանվել: Եվ նույնն ասում են` քաղաքապետի համար, նույնը ասում են` կաթողիկոսի համար, թե դրածո է եւ այլն: Սա շատ վատ գործընթաց է, որովհետեւ եթե այսպես գնանք, փաստորեն, ստացվում է, որ իրենք վրեժ են լուծում ժողովրդից: Նկատե՞լ եք, թե ինչպես են չարացած հայացքներով նայում, մի վայրկյանում աչքերը 40 անգամ կարող են պտտել եւ չարացած խոսել: Այս ամենն ուղղակի չարության արտահայտություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА