ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է դադարեցվել Երեւանի Արաբկիր, Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների մի շարք տարածքների ջրամատակարարումը` մանրամասնում է Երեւան Ջուրը

07.06.2018 11:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ինչու է դադարեցվել Երեւանի Արաբկիր, Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների մի շարք տարածքների ջրամատակարարումը` մանրամասնում է Երեւան Ջուրը

ՔԱՐԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ «ԱՐԶՆԻ 1 - ԵՐԵՒԱՆ» ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՋՐԱՏԱՐԻ ՎՐԱ

Մեղավորը դեռ պարզ չէ

Դեռեւս անհայտ շինարարական կազմակերպության կողմից Հրազդանի կիրճի «Կորեայի ձոր» կոչված հատվածում իրականացված քարաթափության պատճառով վթարվել է տվյալ տարածքով անցնող մայրուղային «Արզնի 1 - Երեւան» թուջե խոշոր տրամագծով ջրատարը: Դրանով պայմանավորված՝ դադարեցվել է Երեւանի Արաբկիր, Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների մի շարք տարածքների ջրամատակարարումը:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում

Վեոլիա ջուր ընկերությունն անմիջապես արձագանքել է վթարին ու ձեռնարկել է միջոցներ ջրատարի շուտափույթ վերանորոգման համար: Աշխատանքների ընթացքի ու ջրամատակարարման վերսկսման ժամկետների մասին սպառողներին կտեղեկացվի լրացուցիչ:

Միաժամանակ, ընկերության համապատասխան ծառայությունը պարզում է վթարի մեղավոր շինարարական կազմակերպության անունը, վերջինիս օրենքով սահմանված կարգով պատասխանտվության ենթարկելու եւ պատճառած վնասի դիմաց փոխհատուցում պահանջելու նպատակով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը ակամա պատճառած անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА